Մինչ տիրադավ եպիսկոպոսները իշխանական լրատվամիջոցներում միմյանց հերթ չտալով հարցազրույցներ են տալիս, արդարանում կամ մեղադրում են Կաթողիկոսին, հավատավոր ժողովուրդը անսասան ապրում է իր հոգևոր կյանքով: Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմական քահանաների նախաձեռնությամբ, դեկտեմբերի 20-ին՝ Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության տոնի առիթով, Շիրակի թեմի Առաջնորդանիստ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Պատարագին ներկա էին Շիրակի և Արագածոտնի թեմերի հոգևոր հայրերը, Գուգարաց թեմի առաջնորդ` Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Սուրբ Պատարագին աղոթք բարձրացվեց առ Աստված՝ ապօրինաբար ազատազրկված հոգևոր հայրերի, ազգային բարերարի, անարդար կերպով ազատազրկված ու գերեվարված հայորդիների համար։