Թվում էր, շարքային քաղաքացու համար ի՞նչ նշանակություն ունի, թե ովքեր են նստած պառլամենտում։ Չէ որ Ազգային ժողովի գործունեությունն ուղղակիորեն չի առնչվում մարդու հետ։ Բայց պարզվեց, որ առնչվում է եւ այն էլ՝ բավականին սերտ։ 2 տարվա ընթացքում բազմաթիվ օրենքներ են ընդունվել, որոնք տարբեր խավերի կյանքում փոփոխություններ են առաջացրել, ընդ որում՝ ոչ այնքան դրական։ Եթե մարդիկ հասցնում են աղմկել դրանց ընդունումից առաջ, ապա որոշ փոփոխություններ են արվում, անգամ երբեմն հրաժարվում են դրանցից, ինչպես եղավ ուժայինների ղեկավար կազմի ցենզի հետ կապված օրենքի դեպքում, որն այդպես էլ չընդունվեց։ Իսկ այն բոլոր դեպքերում, երբ մարդիկ ուշ են գլխի ընկնում կամ քիչ են աղմկում, դրանք ընդունվում են, իսկ օրենքի ընդունումից հետո ծագած բողոքն ապարդյուն է՝ գնացքը գնացել է։ Նման օրենքների մի մեծ փունջ ունենք՝ այս երկու տարվա ընթացքում ընդունված, սկսած բանկային գաղտնիքի մասին օրենքից մինչեւ ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձում, քրեական ենթամշակույթի դեմ պայքար։ Հիմա իշխանությունը որոշել է կտրուկ ավելացնել անշարժ գույքի հարկը, մանավանդ՝ թանկարժեք գույքի համար։ Թերեւս մեր պոպուլիստական իշխանություններին թվում է, որ աղքատներին եւ անապահովներին կարող է սա անգամ դուր գալ։ Չէ որ սա հարուստների յուրօրինակ ունեզրկման նախագիծ է, եւ աղքատ մարդը կարող է նաեւ մտածել՝ լավ են անում, թող վճարեն ապահովվածները։ Բայց, նախ, այս օրենքը միայն հարուստների նկատմամբ չի կիրառվելու, այլ՝ բոլորի։ Ինչ-որ մի տգետ գույքագրող կարող է համարել, որ ձեր գույքը թանկարժեք է՝ չխորանալով, որ այն ձեր հորից է ժառանգություն մնացել, եւ ձեր եկամուտներն այնքան բարձր չեն, որ վճարեք։ Իսկ եթե ուզենաք վաճառել այդ գույքը, ուղղակի գնորդ չի հայտնվի։
Հասարակություն
Ընդդեմ քաղաքացու
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Ովքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնի...
Իշխանական թիմում կրկին ծածուկ պայքար է գնում հանրապետության նախագահի պաշտոնի համար։ Տեղեկություններ...
Նորատուսցի Արայի որդու դատն ավարտվել է. ի՞նչ է միջ...
2024 թվականի հուլիսի 17-ին ողբերգական դեպք տեղի ունեցավ Սեւանի Best Western Bohemian Resort հանգստյա...
«Հրապարակ»․ Երկու կարեւոր, բայց վատ բան է տեղի ուն...
Հարցազրույց «Միասնության թեւեր» կուսակցության ներկայացուցիչ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի հետ -...
«Հրապարակ»․ Ռուսաստանից Կոստանյանին են պահանջում
ՀՀ գլխավոր դատախազությունը նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնել...
×
❮
❯