Այսօր դատում են մեկին,ով 44-օրյա պատերազմի հենց առաջին օրվանից եղել է առաջնագծում, այսօր դատում են «Պատիվ ունեմ» դաշինքից պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանին։ Այս մասին քիչ առաջ Վերաքննիչի բակում մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ բարձրախոսով հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Հիշեցնենք՝ Վերաքննիչ դատարանում քննվում է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը։
«Այսօր դատում են բժիշկ Արմեն Չարչյանին, ով իր կյանքն է ներդրել հանուն մարդկանց փրկելու։ Ես ուղղակի զարմանում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում դեռ կան մարդիկ, ովքեր հավատում են այս շարքային խաբեբաներին, այս նիկոլիզմին։ Հայաստանի քաղաքացին ոչ է ասել նիկոլիզիմին, ոչ է ասել շարքային խաբեբաներին, հողատուներին ու կապիտուլյանտներին։ Այսօր դատարանի շենքում, Փաշինյանի խոսքով, վնգստացող դատավորները փորձում են դատել ազգի նվիրյալներին։ Արթուր Դավթյան, ամոթ է ուղղակի։ Փաշինյանական սիստեմը լպստում է Ալիևի կոշիկները, իսկ դուք էլ լպստում եք այդ լպստողի կոշիկները։ Այ հենց սրա համար է ամոթ, այ կոշիկ լպստող Արթուր Դավթյան»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Նշենք՝ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, շարունակվում է նաև «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքի քննությունը։