Այսօր լուրեր տարածվեցին, որ օրեր առաջ Երևանի սրճարաններից մեկում միջադեպ է տեղի ունեցել «Երևան սիթի» և «Զովք» սուպերմարկետների սեփականատերերի հարազատների միջև։ Ըստ լուրերի բանը հասել էր ծեծկռտուքի ու նույնիսկ կրակոցներ էին հնչել։
ՆԳՆ ոստիկանությունից դեպքի վերաբերյալ «Հրապարակ»-ին հայտնեցին․ «Նշված դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ խուլիգանության փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, իսկ կրակոցերի վերաբերյալ հրապարակված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»։