Քաղաքականություն

Արևմտյան մեր գործընկերները մասնավոր զրույցներում շատ կտրուկ բառապաշար են գործածում Փաշինյանի և իր թիմի հասցեին

Արևմտյան մեր գործընկերները մասնավոր զրույցներում շատ կտրուկ բառապաշար են գործածում Փաշինյանի և իր թիմի հասցեին

Ազգային Ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը վստահ է, որ Ռուսաստանը պարտվելու է, կամ էլ ռուս ժողովուրդն ինքն է փոխելու Վլադիմիր Պուտինին: Նա կարծում է, որ Ռուսաստանում կատարված փոփոխություններն էականորեն ազդելու են Հայաստանի վրա: Հարց է առաջանում. ի՞նչ Հայաստան կարող է լինել պուտինյան ռեժիմի տապալումից հետո:

Երրորդ Հանրապետությունը Կրեմլը հիմնադրել է Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռքերով, հետագայում այն փոխանցվեց մյուսներին: Այն իրենից ներկայացնում է ռուսական գաղութ, գուբերնիա` քրեաօլիգարխիկ համակարգով: Երրորդ Հանրապետությունը դադարելու է գոյություն ունենալ, քանի որ պորտալարը կտրվելու է: Ծնվելու է նոր պետական միավոր: Կա երկու տարբերակ` «Չորրորդ հանրապետություն», որը շարունակելու է «Երրորդ Հանրապետության» քրեաօլիգարխիկ բարքերը: Լինելու է էությամբ ապազգային մի պետություն, մի տարբերությամբ, «Չորրորդ Հանրապետությունը» լինելու է թուրքական վիլայեթ, թրքահպատակ մի պետություն, միջանցքներով, որտեղ թուրքական բիզնեսը կարող է առևտուր անել գռզոների հետ….. այդ պետությունը դատապարտված է ոչնչացման: Սա լինելու է այն դեպքում, եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի պահպանել սեփական աթոռը: Դրա այլընտրանքը Նիկոլի հեռացումն ու ազգային իշխանությունների ձևավորումն է: Առաջին Հանրապետությունը պետք է վերածնվի: Ի տարբերություն երրորդ Հանրապետության, Չորրորդը կարող է ճանաչել 29 հազար 800 քառ. կմ-ն», - նշում Է Գասպարյանը: 

Այդ դեպքում ինչո՞ւ են Արևմուտքից Նիկոլ Փաշինյանին գովեստի խոսքեր ուղղում: Ի դեպ օրեր առաջ «Հրապարակի» հարցին ի պատասխան Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել էր, որ Փաշինյանը վերջապես փորձում է ռուսական լծից ազատվել` վեկտորի ուղղությունը փոխելով դեպի Արևմուտք, Վահե Գասպարյանն ասում է. «Մենք չենք կիսում այդ տեսակետը: Ես ծանոթ եմ այդ հայտարարությանը և կարող եմ ասել, որ այն արտացոլում է Արևմուտքի արտացոլումն այն մասին, որ պետք է Ռուսաստանը տարածաշրջանից դուրս մղվի, իսկ դրա համար նախ պետք է չեզոքացնել ՌԴ-ից եղած կախվածությունը: Ինչ վերաբերում է Փաշինյանին ուղղված ռեվերանսներին, ապա դրանք քաղաքական հայտարարություններ են, Փաշինյանին սիրաշահելու համար: Արևմուտքը ստիպված է Նիկոլ Փաշինյանի հետ աշխատում, այն պարզ պատճառով, որ նա է Հայաստանի ղեկավարն այսօր: Այդ հայտարարություններով նաև փորձ է արվում Հայաստանում թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը, բայց մենք հիշում ենք, որ նույն Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենի կառույցը նշել է, որ Հայաստանում կա համակարգային կոռուպցիա: Արևմտյան մեր գործընկերները մասնավոր զրույցների ժամանակ մեզ հետ զրույցում նշել են, որ ոչ մի ակնկալիք Նիկոլից ու իր ղեկավարած թիմից չունեն: Ես չեմ ուզում այժմ ասել, թե ինչ տեսակ կտրուկ բառապաշար է Փաշինյանի և իր թիմի հասցեին հնչում, սակայն այն, որ Փաշինյանն Էրդողանի երդմնակալությանն է մասնակցում, այն, որ Նիկոլը ոչ մի դառը խոսք չի ասում Ալիևի և Էրդողանի հասցեին և կատարում է նրանց հրահանգները, անգամ պատրաստ լինելով ճանապարհներ բացել և ադրբեջանցիներին Հայաստանում վերաբնակեցնել և այլն, փաստում են այն մասին, որ Փաշինյանն, այո, վեկտորը փոխում է, բայց ոչ թե դեպի Արևմուտք, այլ դեպի` Թուրքիա: Սրա այլընտրանքը Նիկոլի հրաժարականն է», - եզրափակում է Գասպարյանը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image