Հասարակություն

Ծեծել են 4-5 հոգով, բանտում է միայն Ռազմիկ Մկրտչյանը

Ծեծել են 4-5 հոգով, բանտում է միայն Ռազմիկ Մկրտչյանը

Նախորդ շաբաթ 2 ամսով կալանավորվեց Շենգավիթ վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար ՔՊ-ական Ռազմիկ Մկրտչյանը՝ Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծի ենթարկելու և նրա ազատությունը սահմանափակելու համար: Բայց նա Մակարյանին ծեծի էր ենթարկել ընկերների հետ՝ 4-5 հոգով։

«Հրապարակ»-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ տեղեկանալու Ռազմիկ Մկրտչյանին առաջադրված մեղադրանքի, մեղադրյալների թվի եւ դեպքի հանգամանքների վերաբերյալ: Մեզ պատասխանել են․ «2025 թվականի հունիսի 10-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, 2025 թվականի հունիսի 13-ին դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռ.Մ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով(մի խումբ անձանց կողմից, անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը): Այս պահին քրեական վարույթով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի մեկ անձ, որպես խափանման միջոց է կիրառված կալանավորումը: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն հնարավոր չէ տրամադրել»:

Փորձեցինք ճշտել՝ ինչպե՞ս է ստացվում, որ 4-5 հոգով են անձին ծեծի ենթարկել, սակայն մեղադրյալի կարգավիճակ ունի միայն նախկին պաշտոնյան, դատախազությունից այս հարցերին չպատասխանեցին, Մկրտչյանի փաստաբանը՝ եւս։ 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image