Միացյալ Նահանգները պահանջել է, որ Իրանն այսօր հրապարակավ հայտարարի, թե դադարեցնում է նավերի վրա հարձակումները, և որ Հորմուզի նեղուցը բաց կմնա, հաղորդել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը։
Վաշինգտոնը զգուշացրել է, որ հակառակ դեպքում Իրանը կբախվի «լուրջ հետևանքների»։
Ռավիդը հաղորդել է, որ Վաշինգտոնը նման պահանջներ է ներկայացրել Թեհրանին՝ ինչպես ուղղակիորեն, այնպես էլ միջնորդների միջոցով։