Միջազգային

Վարչապետը կարող է կամավոր հրաժարական տալ

Վարչապետը կարող է կամավոր հրաժարական տալ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերը կարող է կամավոր հրաժեշտ տալ զբաղեցրած պաշտոնին՝ այն զիջելով Մանչեսթերի քաղաքապետ Էնդի Բերնեմին։ Այս մասին գրում է The Daily Telegraph պարբերականը։

Մայիսի 14-ին Բերնեմը հայտարարել էր, որ կառաջադրի իր թեկնածությունը Համայնքների պալատի նախնական ընտրություններում Մայքերֆիլդի շրջանից, որը գտնվում է Անգլիայի հյուսիսում։ Լեյբորիստական կուսակցության Գործադիր կոմիտեն հավանություն տվեց նրա թեկնածությունը արդեն հաջորդ օրը։

Ընտրությունները, ինչպես կարելի է սպասել, տեղի կունենան հունիսի 18-ին, քանի որ այդ ընտրաշրջանից ընտրված պատգամավոր Ջոշ Սիմոնսը, հայտարարել էր, որ հեռանում է, որպեսզի հնարավորություն տա Բերնեմին՝ հայտնվել պառլամենտում։ Եթե նա ընտրվի, ապա կարող է հավակնել վարչապետի պաշտոնին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image