Հասարակություն

Նրա կյանքը վտանգված է

Նրա կյանքը վտանգված է

«Հայաքվե» նախաձեռնության անդամ Սայիդա Պողոսյանը մի խումբ մայրերի հետ միասին նստացույց է սկսել Գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Ակցիայի նպատակն է աջակցություն հայտնել Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանին, ով առողջական խնդիրներ ունի և ներկայումս բուժում է ստանում հիվանդանոցում։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի դատախազությունը ապահովի գործի օբյեկտիվ և արդար քննություն, ինչպես նաև հնարավորություն տա Մինասյանին ստանալ ամբողջական բուժօգնություն։ Նրանք նաև բարձրաձայնում են մեղադրանքի և խափանման միջոցի փոփոխման անհրաժեշտության մասին։

Սայիդա Պողոսյանի խոսքով՝ Մինասյանի առողջական վիճակը մտահոգիչ է և նրա կյանքը վտանգված է։ Նա ընդգծել է, որ հասարակության անտարբերությունը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image