ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը երեկ երեկոյան որպես մատուցող էր աշխատում Երեւանի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկում: Ակցիայի նպատակն էր ստացված թեյավճարներն ուղղել 6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժմանը՝ որպես բարեգործություն:
Երեկոյի ընթացքում Ռեւազյանի առաջին թեյավճարը 6,000 դրամ էր, իսկ այցելուների թիվը հետզհետե ավելանում էր:Տաթևիկ Ռևազյանի երեկվա թեյավճարը 335 հազար դրամ է Տաթեւիկ Ռեւազյանի եւ ROOMZ-ի հյուրերի շնորհիվ հաջողվել է հավաքել 335 հազար դրամ։ Այս մասին ֆ եյսբուքյան իր էջում հայտնել է «Մենք ենք» հիմնադրամի համահիմնադիր Սոնա Ազարյանը: