Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ կուսակցությունը Գեղարքունիքի մարզում կառաջադրի 12 թեկնածու, որից՝ 3 կին, 9-ը՝ տղամարդ: ՀՅԴ կուսակցությունը մարզի քաղաքներում եւ գյուղերում ունի գրասենյակներ: Այս մասին մեզ հայտնեց, Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՅԴ շտաբի պետ՝ Իշխան Սաղաթելյանը, եւ հավելեց, որ առաջադրվել է, քանի որ ասելիք ու անելիք ոււնի:
**-Պարո´ն Սաղաթելյան, Գեղարքունիքի մարզում ձեր կուսակցությունից առաջադրվել են 12 թեկնածուներ, թեժ պայքար է սպասվո՞ւմ ձեր կուսակիցների միջեւ:**
Մեր մեջ պայքար չի լինի, քանի որ մենք մեկ թիմով ենք հանդես գալիս:
**-Իսկ այլ կուսակցությունների՞ հետ:**
Ես ծանոթ չեմ, թե որ կուսակցությունը քանի թեկնածու ունի, չեմ էլ հետաքրքրվում, մենք մեր աշխատանք ենք անում:
**-Նշում եք, որ առաջադրվել եք, քանի որ ասելիք եւ անելիք ունեք: Մի քանի ամիս եղել եք Գեղարքունիքի մարզպետ, այն դերակատարությո՞ւն կունենա, որ բնակիչները Ձեզ քվե տան:**
Նախքան առաջադրվելը հանդիպել եմ իմ կուսակից ընկերներին, մարզի տարբեր խմբերին: Շոշափել եմ մարդկանց կարծիքները, լսել եմ առաջարկներն ու հորդորները, եւ որոշեցի առաջադրվել: Մարզը ունի բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներ: Կարծում եմ, մարզը պետք է ունենա շատ ռեյտինգային թեկնածուներ, որպեսզի կարողանանք միասին մարզի խնդիրները բարձրացնենք: Նախորդ ընտրություններում էլ, ես առաջադրվել եմ եւ բավականին քվե ստացել: Էնպես չի, որ մարզպետ եմ աշխատել, դրանից հետո մարդիկ ինձ ճանաչելով քվե տան: Մարզպետ աշխատած ամիսները օգուտ կբերի նրանով, որ մարզում ինձ հիմա ավելի շատ մարդիկ են ճանաչում: Տեսել են իմ կատարած աշխատանքները:
**-Ընտրական օրենսգիրքը չընդուվեց, ինչպե՞ս եք պատկերացնում այս ընտրությունները, կլինե՞ն հավասար պայմաններ:**
Մեր կուսակցության տեսակետը այն է եղել, որ համամասնական ընտրակարգով լինի ընտրությունները, բայց դա չի նշանակում, որ ռեյտինգային համակարգը էդքան վատն է: Ամբողջ խնդիրը գիտեք որն է, իրականում հավասար պայմաններ Ռեյտինգային վատ է այն ժամանակ, երբ որ թաղային խուժանը, հեղինակությունը եւ մնացած դերակատրություն են ունենում: Եթե հավասար պայմաներում ընտրություն լինի, կարծում եմ այս համակարգով էլ կարելի ընտրություններ կազմակերպել:
**-Ի՞նչ եք կարծում, այս ընտրություններում «թաղային խուժանն» ու հեղինակությունները դերակատաևություն կունենա՞ն:**
Չեմ կարող բացառել, հակառակը՝ մտահոգ եմ:
** -Ինչո՞ւ:**
Թողենք, թող սկսվի ընտրությունները ընթացքում կասեմ: Այս պահի դրությամբ խոսել այս մասին ձեռնպահ կմնամ, բայց խոստանում եմ որեւէ տեղ, որեւէ դեպք նկատեմ, ոչ միայն բարձրաձայնելու եմ, այլ համապատախան հետեւություններ անեմ ու քայլեր ձեռնարկեմ:
**Նելլի Կարապետյան**