Մինչ իշխանական աղբյուրները ցնծության մեջ են , որ Վաշինգտոնում կստորագրվի խաղաղության պայմանագիր և իրենք կազատվեն աչքից էլ աչքացավից էլ, Middle East Eye-ը հայտնում է, Հայաստանը և Ադրբեջանը ուրբաթ Վաշինգտոնում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր՝ պարտավորվելով հետամուտ լինել խաղաղության հաստատմանը։ Փոխըմբռման հուշագիրը ընդամենը մտադրություն է, դա ,, կադաստրի թուղթ,, չէ,- ինչպես ասում է Փաշինյանը, զագսի թուղթ չէ, ոչ էլ անգամ քաղաքացիական ամուսնության ձևական արտահայտություն։ Դա ընդամենը ցանկություն է, մտադրություն։ Դա է հնարավոր պատճառը, Որ ՔՊ-ում խառն են։ Փաշինյանը, որ այդքան ,,խորամուխ էր լինում,, , որ Հայաստանը ,, կադաստրի թուղթ,, ստանա, այսօր նրա համար պատմական իրադարձություն է, որ Ադրբեջանը ըմբռնում է իրեն։ Որ այսօր Հայաստանի այդչափ զիջումներից ու նվաստացումներից հետո ի վերջո փոխըմբռման հուշագիր է ստորագրվում։ Փոխըմբռնում ասելով պիտի հասկանալ Ալիևի ըմբռնումը։ Գիտե՞ ք դա ինչի է նման։ Էն որ աղջիկ են ցույց տալիս, տղան ասում է՝ շարունակենք հանդիպել, մինչև տեսնենք ինչ կլինի։ Այսինքն Հայաստանի զիջողականությունը շարունակական է լինելու։ Փաշինյանն ասում էր, որ իրենց նախկին նկարները շարունական են լինելու, պիտի հասկանալ այսպես։ Շարունակական են լինելու ոչ թե նախկին նկարներդ, այլ զիջողականությունդ։ Ալիևի համար դու ոսկե ձկնիկ ես, որ բռնել ու․․․ ըմբռնում է։ Եվ այդ ըմբռնման մտադրությունը շարունակական է լինելու։
Այլ
Ամենաընթերցված
«Հրապարակ». Սարսափազդու հաղորդագրություններ Քննչակ...
«Ուժեղ Հայաստան» դաշինքի համակարգող Նարեկ Կարապետյանի նախընտրական հանդիպումների հետքերով քրեական վար...
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
«Հրապարակ»․ Սյունյաց «ռեմբոներից» բան չմնաց
Սյունյաց երբեմնի խրոխտ ընդդիմադիր համայնքապետերից միայն Գեւորգ Փարսյանը չդավաճանեց իր սկզբունքներին,...
«Հրապարակ»․ Նախկին պաշտոնյան՝ ՔՊ թեկնածու
Բերդ համայնքից հայտնում են, որ համայնքում ՔՊ-ի օգտին ակտիվ քարոզչություն է իրականացնում երևանաբնակ բ...
×
❮
❯