Հասարակություն

Ինչպես են գերիները. հետաքրքրվու՞մ եք

Ինչպես են գերիները. հետաքրքրվու՞մ եք

Հայաստանում շարունակվում է ուշադրության կենտրոնում մնալ Ադրբեջանում պահվող գերիների առողջական վիճակի հարցը։ «Հրապարակի» լրագրողը թեմայի շուրջ հարց է ուղղել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ փորձելով պարզել, թե արդյոք նախարարությունը հետևում է Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների առողջական խնդիրներին և կապի մեջ է ադրբեջանական կողմի հետ՝ նրանց վիճակի մասին տեղեկություն ստանալու համար։

Ի պատասխան՝ նախարարը նշել է, որ գերիների հետ կապված բոլոր հարցերը՝ ներառյալ առողջական խնդիրները, գտնվում են համապատասխան կառույցների ուշադրության ներքո։ Նրա խոսքով՝ գործընթացը համակարգվում է Արտաքին գործերի նախարարության կողմից, և աշխատանքները իրականացվում են ինչպես միջազգային իրավական մեխանիզմների, այնպես էլ հումանիտար ուղիների շրջանակում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image