Մենք ապրում ենք բառակենտրոն տիեզերքում: Ընդհանրապես խոսքը հասարակության, համակեցության կարևորագույն ատրիբուտներից մեկն է, այն նաև բարոյականության չափորոշիչ է, անհատի պատասխանատվության և իրավունքի երաշխիքը: Երբ որևէ միջավայրում խոսքն այլևս արժեք չի ներկայացնում, ապա նշանակում է, որ առկա է խորը, անտեսանելի ու քայքայիչ ճգնաժամ: Ահա այս նույն տրամաբանությամբ Հայաստանում բանական խոսքը տարտամ տառակույտի են վերածել հանրապետականներն ու Սերժ Սարգսյանը: Նրանք ինչ ասես, որ կարող են խոսել ու պատասխանատվություն չկրել ասածի համար, որովհետև խոսքն արժեզրկված է:
2014 թ. ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանը ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր. «Եվ ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես` Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»: Սա նախագահի, քաղաքական գործչի խոսք է, որը հավասարեցվեց զրոյի, քանի որ հեղինակն առաջինը կասկածի տակ դրեց դրա արժեքը։ Մասնավորապես «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը չբացառեց, որ կարող է վարչապետ դառնալ։ Այսինքն խոսքը Հայաստանում պայմանավորված է զուտ պատեհությամբ ու իրավիճակի հարմարությամբ։ Քաղաքական տեքստ արտաբերող գործիչն երբ հարմար գտնի կարող է հրաժարվել իր իսկ խոսքերից և ցավալին այն է, որ հասարակական վերահկսողությունն այնքան թույլ է, որ այդ անպատասխանատվությունը կմնա անպատիժ։ Թերևս սա է Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկը․ խոսքը արժեք չունի, զրոյացված է ու հեղինակազրկված։
Բոլորովին հակառակ պատկերն է Եվրոպայում ու ԱՄՆ-ում։ Քաղաքական գործիչները մշտապես գտնվում են հանրային կոշտ վերահսկողության ներքո և նրանց ամեն մի անզգույշ շարժում կարող է ճակատագրական ավարտ ունենալ՝ ընդհուպ քաղաքական դիակ դառնալը։ Բերենք մեկ օրինակ ԱՄՆ-ի պատմությունից։ ԱՄՆ նախագահ Մակ-Քինլիի սպանությունից հետո նախագահի պաշտոնը ստանձնեց փոխնախագահ Թեոդոր Ռուզվելտը, որը երկրորդ անգամ նախագահ դարձավ 1904 թ. ընտրություններից հետո: Բայց երկրորդ անգամ պաշտոնը ստանձնելուց հետո Ռուզվելտը հայտարարեց, որ երրորդ անգամ թեկնածությունը չի դնելու, չնայած, որ սահմանադրության համաձայն ունի այդ իրավունքը, քանզի առաջին անգամ նախագահ էր դարձել ոչ ընտրությունների միջոցով: Եվ այսպես նախագահության երկրորդ ժամկետի ավարտի նախօրեին, Ռուզվելտը փորձեց հավակնություններ ցույց տալ երրորդ անգամ նախագահ դառնալու համար, բայց մամուլն ու հասարակությունն անմիջապես հիշեցրեցին նրա ժամանակին տրված հրապարակային խոստումը և վերջինս ստիպված հավատարիմ մնաց դրան և աջակցեց հանրապետական Տաֆտին: Հակառակ դեպքում ամերիկյան թերթերը պարզապես կոչնչացնեին Ռուզվելտին։ Ահա այստեղ է թաքնված Հայաստանի ողբերգությունը, բոլորը խոսում են և նույնիսկ շատախոսում, բայց ոչ ոք պատասխանատվություն չի կրում և ինքն իրեն հաշիվ չի տալիս, թե ինչ է խոսում։
Քաղաքականություն
Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն արժեզրկել են խոսքը
Ամենաընթերցված
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ վար...
Զախարովան ՀՀ իշխանություններին համեմատել է ինքնաթի...
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Հայաստանի իշխանություններին, որոնք ձ...
«Հրապարակ». Տիգրանաշենի դպրոցի աշակերտները սեպտեմբ...
Վերջին օրերին կրկին ակտիվացել են քննարկումները՝ Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու իշխանությունների մտ...
×
❮
❯