«Երկիր Ծիրանին» շարունակում է Երեւանի ավագանու այսօրվա նիստում ակտիվ ելույթներ ունենալ, հարցեր ուղղել։ Նիստի ժամանակ կոնֆլիկտ տեղի ունեցավ այս անգամ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի եւ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանի միջեւ։ Բանն այն է, որ երբ Մարինա Խաչատրյանը երկարաշունչ ելույթ ունեցավ, ավարտից հետո Անի Խաչատրյանը ասաց․ «Երկար էիք պատաստվել», ինչին Մարինա Խաչատրյանը պատասխանեց՝ հանգստացնող դեղեր ունենք։
«Ելք»-ի ավագանու անդամը վրդովվեց՝ նշելով՝ «նայի, քեզ չխմացնեմ»։ Հաջորդ ելույթի ժամանակ Մարինա Խաչատրյանը, կրկին անդրադառնալով ծագած վիճաբանությանը, ասաց․ «Ուզում եմ տեղեկացնել այն մարդկանց, ովքեր չեն դիմանում այս աշխատանքային ռեժիմին, իսկ այդպիսի մարդիկ կան, հատուկ պատրաստված ենք եկել, բերել ենք դեղորայք, որը կարող է նրանց որոշ չափով հանգստացնել։ Խնդրեմ, մենք առատաձեռն ենք, կարող ենք նրանց օգտակար լինել»։ Իսկ Անի Խաչատրյանը, դիմելով Մարինա Խաչատրյանին, ասաց․ «Դուք հոգեմետ դեղերի տակ եք, տիկին»։