Հասարակություն

Որքանո՞վ է Adjarabet-ը ռիսկային՝ մեծ գումար տանուլ տալու հարցում

Որքանո՞վ է Adjarabet-ը ռիսկային՝ մեծ գումար տանուլ տալու հարցում

Վիրտուալ խաղերի սիրահարների համար նորություն կա։ Վրաստանից հայկական շուկա է մուտք գործել Adjarabet ընկերությունը՝ գործարկելով Adjarabet.am պորտալը։



Կովկասյան տարածաշրջանում առաջատար կայքն առաջարկում է սպորտային խաղադրույքներ և մեծ հնարավորություններ ամենահետաքրքիր ու անվտանգ խաղային միջավայրում. սլոթեր, live խաղեր, պոկերի և խաղերի մեծ ընտրանի:



«Խաղերի ընտրացանկը, բոլոր ակցիաներն ու բոնուսները մշակվել են հատուկ հայ օգտատերերի համար»,- պորտալի մեկնարկային ասուլիսում հայտարարեց Adjarabet-ի Հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վերոնիկա Աղինյանը:
Adjarabet ընկերությունը միակն է տարածաշրջանում, որն էքսկլյուզիվ պայմանագիր ունի պոկերի համաշխարհային տարածում ունեցող WSOP մրցաշարի հետ:



Մարքեթինգի պատասխանատու Գիորգի Գվենեթաձեն և Հաճախորդների հետ կապերի բաժնի ղեկավար Ջեֆ Լեթլաթը վստահեցնում են, որ արագ վճարումներով, բարձրակարգ սպասարկմամբ և տարաբնույթ ակցիաներով տարբերվող «Adjarabet» ապրանքանիշն այսօր ունի կայուն մրցակցային դիրք ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայում:



Պոկերի և P2P խաղերի բաժնի ղեկավար Էլըսթըր Այվզի խոսքով էլ՝ առավել բազմազան են պոկերի պայմանները՝ տարբեր խաղասեղաններ, դրամական պարգևներ ու ռեկորդային մրցանակներ, ավելին՝ Adjarabet-ը պոկերի սիրահարներին հնարավորություն է տալիս մասնակցելու միջազգային մրցարշավներին` մրցակցային ավելի մեծ պարգևների արժանանալու համար.



Գիորգի Գվենեթաձեն նշեց, որ իրենք ուսումնասիրել են և տեղյակ են, որ Հայաստանում բավականին լայն տարածում ունի բլոտը՝ որպես թղթախաղի տեսակ և շուտով բլոտ խաղն արդեն հասանելի կլինի իրենց կայքում: Իհարկե, տեղյակ են նաև, որ հայերը շատ են սիրում իրենց մարզիկներին, ուստի Adjarabet-ի թիմը պատրաստվում է իր հաճախորդներին ներկայանալ հատուկ առաջարկներով՝ ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի համաշխարհային մրցաշարերի և առաջնությունների ժամանակ խաղադրույքներ կատարելու հնարավորություններ ընձեռելով:



Hraparak.am—ի հարցին, թե հայաստանյան շուկան ուսումնասիրելով՝ ի՞նչ են հասկացել, մենք խաղացո՞ղ ազգ ենք, Վերոնիկա Այղինյանն ասաց․ «Դե, ինձ թվում է՝ բոլոր ազգերն էլ բոլոր տեղերում խաղում են»։



Իսկ Վրաստանու՞մ են ավելի շատ խաղում, թե՞ Հայաստանում, Գիորգի Գվենեթաձեն դժվարացավ հստակ պատասխանել՝ նշելով, որ Վրաստանում պահանջներն այլ են, Հայաստանում՝ այլ, Վրաստանում խաղացողների մեծ մասի տարիքն սկսում է 40-45-ից, Հայաստանում տարիքային շեմը շատ ավելի ցածր է։



Մեր այն հարցին, թե ի՞նչ մեխանիզմներ ունեն մշակած, որ ազարտային այս խաղերը չհանգեցնեն սուիցիդալ հետևանքների կամ թույլ չտան, որ խաղացողը կորցնի իր ողջ ունեցվածքը, հաճախորդների հետ կապերի բաժնի ղեկավար Ջեֆ Լեթլաթն ասաց, որ հարցը շատ կարևոր է․ «Դրա համար մենք փորձում ենք այնպիսի պատասխանատու խաղ ստեղծել և որ անկեղծ լինի այդ ամենը, որ այդ ռիսկերը չլինեն։ Իհարկե, մենք ինքներս չենք ուզում, որ ունենանք նմանատիպ ռիսկային խաղացողներ։ Դրա համար մենք փորձել ենք այնպես անել, որ եթե հաճախորդը պարտվել է մեծ գումար, նա հնարավորություն ունենա մասնակցելու որևէ մեծ միջոցառման, որպեսզի գումարի վերադարձ ունենա։ Բացի այդ, մեր խաղերում կան խաղադրույքների լիմիտներ, որպեսզի խաղացողը չկարողանա սահմանաված գումարից ավել խաղադրույքներ անել։ Այսինքն՝ այդպիսով ևս մենք փորձում ենք ապահովել, որ այդ ռիսկերը նվազեցվեն»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image