Մշակույթ

Ի խոնարհումն Մեծն Վարպետին (video)

Ի խոնարհումն Մեծն Վարպետին (video)
width=400Փետրվարի 22-ը համաշխարհային կինոյի մեծագույն դեմքերից մեկի`Արտավազդ  Փելեշյանի ծննդյան օրն էր: Վարպետը դարձավ 73 տարեկան։ Նրա մասին խոսում են ամբողջ աշխարհում: Հայաստանում նրա մասին չեն խոսում: Տարիներ շարունակ նրա հանճարեղ ֆիլմերը ցուցադրել են ամբողջ աշխարհում: Հայաստանում նրա ֆիլմերը չէին ցուցադրում եւ դրանք հիմնականում հայտնի էին կինոաշխարհի մարդկանց եւ… համաշխարհային հանրությանը։ Այսօր էլ նրա ֆիլմերը Հայաստանում չեն ցուցադրում, բայց դրանք վաղուց արդեն համաշխարհային կինոյի ու համաշխարհային մտավոր մարդկանց սեփականությունն են:



Տարածական մոնտաժի մասին նրա ուսմունքը, դասագիրք է տասնյակ հազարավոր ուսանողների համար։ Դեռ ուսանողական տարիներին` 1964-ին, նա Հայաստանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում նկարահանել է առաջին ֆիլմը` «Լեռնային պարեկը»։ Այնուհետեւ «Հայֆիլմ» կինոստուդիայում եւ «Երեւան» ստուդիայում նկարահանել է «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967), «Երկրաբնակները» (1970), «Մենք» (1969), “Տարվա եղանակները” (1975), “Մեր դարը” (1982), “Վերջը” (1992) հանճարեղ ֆիլմերը։ 1978-ին Միխալկով-Կանչալովսկու «Սիբիրիադա» ֆիլմի վավերագրական մասը նույնպես նկարահանել է Արտավազդ Փելեշյանը։ Արդեն 16 տարի է` նա ֆիլմ չի նկարում։



Ըստ համաշխարհային կինոյի մասնագետների, «Մոնտաժի նոր սկզբունքները Փելեշյանը մշակել է Ֆրեյդի եւ Պավլովի հոգեբանության եւ Նիլս Բորի քվանտային մեխանիկայի տեսության տպավորության տակ»։ «Իր ֆիլմերը նա ստեղծել է` միաժամանակ հերքելով ու զարգացնելով Էյզենշտեյնի մոնտաժի ավանդույթները»։ «Նրա կերպարներում ներդրված է ավելի շատ, քան կարելի է տեսնել աչքերով»։ Նրա տարածական մոնտաժը համարում են նոր խոսք կինոմոնտաժի տեսության մեջ` Էյզենշտեյնից եւ Վերտովից հետո։ Այստեղ կարող եք դիտել Արտավազդ Փելեշյանի «Կյանք» լուսավոր ֆիլմը` ի խոնարհումն Մեծն Վարպետին…

Լրահոս

Ամենաընթերցված

Սկանդալից սկանդալ

Սկանդալից սկանդալ

Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Ման...

Ի՞նչն է զայրացրել Պուտինին

Ի՞նչն է զայրացրել Պուտինին

Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա համակարգված անօդաչու թռչող սարքերի հարձակումները և ուկր...

×
Gallery Image