Տաքսու վարորդը մի կերպ փրկվել է կատաղած ուղեւորից, ով պահանջել է միացնել «Ռադիո շանսոն» եւ, մերժում ստանալով, դանակահարել է տաքսիստին: Վարորդը դուրս է փախել մեքենայից, իսկ ուղեւորը նստել է ղեկին եւ փախցրել մեքենան: Դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի Չապաեւսկ քաղաքում: Վարորդն անմիջապես դիմել է մոտակա հիվանդանոց, որտեղից էլ դեպքի մասին տեղեկացրել են ոստիկանությանը: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը շուտով հայտնաբերել է լքված ավտոմեքենան: Պարզվել է, որ հանցագործը գողացել է տաքսիստի փաստաթղթերն ու բջջային հեռախոսը:
Մեքենան առեւանգողը ձերբակալված է: 37-ամյա տղամարդու անունը չի հրապարակվում, ոստիկանությունը միայն տեղեկացրել է, որ նա նախկինում եւս ուրիշին պատկանող գույք է հափշտակել, որի պատճառով հետախուզման մեջ էր գտնվում: