Այլ

Ինչու մահացավ «Տիտանիկի» Ջեկը

Ինչու մահացավ «Տիտանիկի» Ջեկը
width=255Ջեյմ Քամերոնի նշանավոր «Տիտանիկ» ֆիլմը, որ տասնյակ տարիներ գերում է հատկապես դեռահասների սրտերը, իսկ շատերն էլ ֆիլմի վերջում չեն կարողանում զսպել արցունքները, պարզվում է՝ այնքան էլ սիրելի ֆիլմ չէ գլխավոր դերակատարներ Լեոնարդո դի Կապրիոյի եւ Քեյթ Ուինսլեթի համար: Լեոն անգամ չի էլ ցանկացել խաղալ ռոմանտիկ պատանյակի դերը, նա 21 տարեկան էր, իր կարիերան նոր էր սկսում եւ ցանկանում էր աչքի ընկնել ավելի լուրջ դերերով: Քեյթ Ուինսլեթն էլ պատմում է. «Մենք վաղուց այդ ֆիլմը չենք դիտել, իսկ երբ այն առաջին անգամ դիտեցինք մեծ էկրանին, Լեոն ուղղակի ամոթից դեմքը փակում էր»: Քեյթը նույնպես ամաչելու բան ունի, նա ֆիլմի նկարահանման ժամանակ բավական գիրուկ էր, իսկ հիմա նրբագեղ կազմվածք ունի:  Քեյթն ու Լեոն շատ են մտերմացել այս ֆիլմից հետո, այսօր նրանք լավ ընկերներ են: Սակայն Քամերոնը հիշում է, որ նկարահանումների ժամանակ, հատկապես էրոտիկ տեսարանների պահին, Քեյթը բավական զվարճացել է երիտասարդ ու անփորձ Լեոյի վրա:



Այն երիտասարդներին, ովքեր ամեն անգամ տառապում են՝ տեսնելով սառը ջրերում ատամները չխկչխկացնող հերոսներին, ասենք, որ ջրի ջերմությունը եղել է 27 աստիճան: Ֆիլմի երկրպագուները մինչ օրս չեն ներում Քամերոնին գլխավոր հերոսի՝ Ջեկի մահվան համար: Նրանք շարունակ մեղադրում են նրան, որ Ռոզը կարող էր մի կողմ քաշվել ու տեղ տալ Ջեկին: Չինաստանում անգամ փորձ են արել ու համոզվել, որ այդ տախտակի վրա հանգիստ կտեղավորվեին երկու հոգի: Քամերոնն իրոք արդարացել է իր հանդիսատեսի առաջ: «Ջեկը հիմար չէր, նա չէր ուզում մահանալ, նա փորձ է անում տեղավորվել Ռոզի կողքին, սակայն շուռ է գալիս ու ստիպված էր մնալ ջրում՝ փրկելու համար Ռոզի կյանքը»,-ասել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

Սկանդալից սկանդալ

Սկանդալից սկանդալ

Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Ման...

Ի՞նչն է զայրացրել Պուտինին

Ի՞նչն է զայրացրել Պուտինին

Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա համակարգված անօդաչու թռչող սարքերի հարձակումները և ուկր...

×
Gallery Image