Մշակույթ

Ցեղասպանության հետ կապ չունեցող ֆիլմ

Ցեղասպանության հետ կապ չունեցող ֆիլմ

Ցեղասպանությունը ոչ սպի է, ոչ шрам, ոչ էլ the cut…
Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին կեսի մեծագույն ողբերգությունն է, որի բաց վերքը նոր ողբերգություն ծնեց` հոլոքոստ, ու դրանից հետո էլ դեռ իր շարունակությունն ունի:
«Սպի» ֆիլմի ասելիքներից մեկը, եթե ոչ հիմնականը, կոչ է անում փակել բաց վերքը: Ասում է, որ այն վտանգներով հղի է, որ կարող է ինֆեկցիա անցնել: Իհարկե, իրավացի են ֆիլմի հեղինակները, վերքը փակել է պետք: Բայց ինչպե՞ս, ո՞նց, այս է խնդիրը: Նոր բան հորինելու հարկ չկա, աշխարհի բոլոր կրոններում հրաշալի մի միտք կա` ապաշխարել… Ապաշխարել եւ նոր էջից սկսել:
Է՜հ, վերք փակելը հո միայն զոհի ճակատին չի՞ գրված: Նա արդեն իսկ առանց նախապայմանի ձեռք է մեկնում:



Սա՝ արդեն ֆիլմից դուրս: Մեզ ասում են` եկեք պատմաբանների մի հանձնաժողով ստեղծենք, պարզենք, թե ով է զոհը, իսկ ով է եղերագործը: Իսկ, ի՞նչ եք կարծում, աշխարհի 22 երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը մի հանձնաժողով չարժե՞, պարոն Էրդողան: Էլ չեմ խոսում ձեր իսկ թուրքական դատարանի կողմից 1919 թվականի հուլիսի 5-ի դատավճռի մասին, որով ցեղասպանության կազմակերպիչներ Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, մահվան դատապարտվեցին: Այդ ժամանակ Genocide եզրույթը դեռ չկար:



Արդեն ֆիլմում` ամերիկյան որբանոցի միսիոները թուրքի կողմից փրկված հերոսին ասում է, որ ձեր աղջիկները կենդանի են (ինչպիսի բերկրանք ծանր հոգեվիճակ ապրածի համար), եւ ավելացնում, որ նրանցից մեկը Դեր Զորի անապատում ընկել էր եւ ոտքը ջարդել:
Ինչ ասեմ` Դեր Զորի հարյուր հազարավոր անմեղ զոհերի ոսկորները դեռ անթաղ են, եւ նրանց ուրվականները պտտվում են թե՛ հայերի, թե՛ թուրքերի գլխին: Ավելին, զոհերի մասունքները պահպանող Դեր Զորի հուշակոթողը հենց միայն վերջերս ավերվեց եւ ոչ առանց Թուրքիայի դերակատարման:



Ֆիլմում արաբի հրաշալի մի կերպար կա, կերպար, որն իսկապես ամբողջացնում է արաբական ողջ աշխարհի բարությունն ու սատար կանգնելը ցեղասպանություն ապրած հայ ժողովրդին:



Ճշմարիտ ու ազնիվ մի էպիզոդ… Ես բոլորովին էլ հակված չեմ նման ծավալի ֆիլմը բացել էպիզոդ առ էպիզոդ: Դա առանձին խնդրո առարկա է: Միայն կարող եմ ասել, որ, ի տարբերություն թուրքական պետության, թուրք ռեժիսորն զգուշորեն փորձել է հարյուրամյա բաց վերքը սպիացնել: Փորձը փորձանք չէ: Սակայն վեստերն ժանրով նկարահանված այս ֆիլմը ցեղասպանության հետ կապ չունի:



Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

Սկանդալից սկանդալ

Սկանդալից սկանդալ

Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Ման...

Ի՞նչն է զայրացրել Պուտինին

Ի՞նչն է զայրացրել Պուտինին

Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա համակարգված անօդաչու թռչող սարքերի հարձակումները և ուկր...

×
Gallery Image