Այսօր ուզում եմ արաբական թերթերից մեկին՝ Ադդիարին (Addiyar), որը գրել էր՝ ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանն աշխարհի ամենագեղեցիկ նախարարուհին է, իրազեկել.
Մոռացել եք նշել, որ համարյա նախարար կամ կիսանախարար Շավաշ Քոչարյանն էլ աշխարհի համր ֆիլմերի մեջ ամենախոսունն է: Նայեք նրա խոսուն դեմքին, անգամ լեզուն չի կարող արտահայտել այն, ինչ նրա դեմքն է արտահայտում:
Մենք հայտնի ենք աշխարհը զինաթափ անելու զինատեսակներով: Իսկ զենքի ուժը հզորության, խոսունության, դիպուկության ու հեռահարության մեջ է…
Հասմիկ Բաբաջանյան