Իսրայելի հիվանդանոցները ստացել են հակամարմիններից «Regeneron» կոկտեյլը. այն կօգտագործեն կորոնավիրուսային հիվանդներին բուժելու համար։ Մեկ օր առաջ պրեպարատը ստացել են առաջին 17 հիվանդները, այս մասին հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։ Համաձայն հրապարակումների՝ «Regeneron»-ը կանխում է ռիսկի խմբում գտնվող հիիվանդների մոտ հիվանդության ծանր ընթացքը։
Պարբերականը փորձել է հասկանալ, թե այն ինչ դեղամիջոց է, ում է այն ցուցվում, ինչպես է այն ընդունվում և ինչ կողմնակի ազդեցություններ ունի։ Այն կորոնավիրուսի դեմ 2 տիպի հակամարմինների խառնուրդ է։ Այն ներարկվում է ներմկանային եղանակով՝ վիրուսի տարածումը շնչառական համակարգում դանդաղեցնելու ու չվարակված բջիջների հետագա վարակումը կանխելու նպատակով։
Այն հարկավոր է ներարկել հիվանդության վաղ փուլում, որպեսզի հակամարմինները կարողանան դանդաղեցնել վիրուսի տարածումը։
Իսկ արդեն ուշացած դեպքերի պարագայում այն ոչ արդյունավետ է, քանի որ այդ փուլում դիմադրողականության հիմնական դերը բջիջներ ներթափանցած վիրուսները ոչնչացող Т-լիմֆոցիտներինն է։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս դեղամիջոցը հիվանդության՝ ծանր ընթացք ստանալու ռիսկը նվազեցնում է 70 տոկոսով։
Դեղամիջոցը նախատեսված է COVID-19-ով թեթև և միջին ծանրության հիվանդների համար։
Այսինքն՝ շնչարգելություն և 94% տոկոսից ցածր սատուրացիա ունեցող անձանց համար ևս։
Նշենք, որ այս դեղամիջոցը օգնել էր առողջանալ նաև ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։