Կիրանցի բնակիչները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը: Նրանք բողոքում են երեկ հրապարակված սահմանազատման արդյունքներից: Մինչդեռ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը որակեց «մեծ հաջողություն»։
Նշենք, որ այսօր վաղ առավոտից ԱԱԾ–ից եկել են գյուղ՝ հասկանալու համար, թե ըստ քարտեզների՝ բնակիչներից ում տունն է անցնելու Ադրբեջանին,որ փոխհատուցման հարց քննարկեն, սակայն գյուղացիները մերժում են առաջարկվող փոխհատուցումը՝ ասելով, որ հայրենիքը չեն վաճառում։
Նշենք, որ ոստիկանական մեծ ուժեր են կուտակել Կիրանցում։