Վերլուծություն

Իշխանությունը հսկում է կարգալույծին, որ հանկարծ չմտափոխվի

Իշխանությունը հսկում է կարգալույծին, որ հանկարծ չմտափոխվի

Հունվարի 27-ին Գարեգին Երկրորդ-ի հայրապետական տնօրինությամբ, Գերագույն Հոգևոր Խորհրդի որոշման հիման վրա, Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կարգալույծ հռչակվեց։ Կանոնական շեղումների և հնազանդության ուխտի դրժման հանգամանքները եկեղեցական հարթության խնդիր են և այստեղ դրանց չեմ անդրադառնում։

Ինձ այլ բան է մտահոգում։

Հունվարի 27-ից մինչ այսօր կարգալույծը չի լքում առաջնորդարանը, իսկ ոստիկանությունը՝ ծառայողական մեքենաներով ու զգալի ուժերով, փաստացի հսկում է նրան թե՛ տանը, թե՛ առաջնորդարանում։ Պետական ռեսուրսների վատնումը թողնենք մի կողմ։ Հարցը քաղաքական է՝ ինչո՞ւ է իշխանությունը այդքան զգոն։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե խոսքը անվտանգության ապահովման մասին է։ Բայց եթե իրական, անմիջական սպառնալիք չկա, ապա վերահսկողությունն այլ իմաստ է ստանում։ Իմ կարծիքով՝ իշխանությունը չի անհանգստանում, որ կարգալույծի կյանքին վտանգ է սպառնում։ Վկայությունը՝ հայ ժողովրդի համբերությունը։ Իշխանությունը վախենում է ոչ թե արտաքին հարձակումից, այլ ներսից եկող անկանխատեսելիությունից։ Անկանխատեսելիությունը վտանգավոր է, որովհետև այն խախտում է կառուցված սցենարը։ Արդեն աշխարհիկ Արման Սարոյանը կարող է մտափոխվել։

Վախենում է, որ նա կարող է դարձի գալ։

Վախենում է, որ կարող է վերադառնալ Եկեղեցի։

Քաղաքական տեսանկյունից կարգալույծ հոգևորականը, որը դուրս է եկեղեցական ենթակայությունից, իշխանության համար դառնում է գործոն՝ պառակտման, հակադրության, ճնշման սիմվոլ։ Սակայն նույն անձը, եթե վերադառնա հնազանդության, միասնականության դաշտ, կարող է փոխել ամբողջ կառուցված պատկերը։ Այդ դեպքում կփլուզվի բաժանարար գծի վրա հիմնված սցենարը։

Այսպիսով, հսկողությունը ոչ թե անձի, տարածքի պաշտպանությունն է, այլ իշխանության սցենարի, ծրագրի պաշտպանությունը։

Նման պատկեր կարելի է նկատել նաև արտաքին քաղաքական հարթությունում։ Նիկոլ Փաշինյանը գուցե ցանկանար պարզապես թողնել իր ավերած իրականությունը և հեռանալ, սակայն արտաքին դաշտում ևս վերահսկողության և պայմանավորվածությունների շղթաները ակնհայտ են։ Ներքինում հսկվում է կարգալույծը, արտաքինում՝ իշխանությունը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image