Հասարակություն

Բոլոր ժամանակներում և իրավիճակներում դուք եղել եք առաջին շարքերում. Արմեն Չարչյան

Բոլոր ժամանակներում և իրավիճակներում դուք եղել եք առաջին շարքերում. Արմեն Չարչյան

Պրոֆեսոր Արմեն Չարչյանը ուղերձ է հղել բուժաշխատողների օրվա առթիվ .

Իմ շատ սիրելի գործընկերներ՝ բուժաշխատողներ։

«Այսօր՝ հունիսի 21–ին նշվում է մեր մասնագիտական տոնը։

Ձեր կարևորագույն մասնագիտությամբ, բոլոր ժամանակներում և իրավիճակներում` պատերազմներ, համաճարակներ, պատահարներ, դուք եղել եք առաջին շարքերում, օգնել եք, փրկել ու տվել եք մարդկանց ապրելու ևս մեկ հնարավորություն։

Սիրելի բուժաշխատողներ, Ձեր նվիրվածությունն ու անտրտունջ աշխատանքը, ձեռք մեկնելու ու մինչև վերջին ճիգը պայքարելու առաքելությունն, անկասկած, արժանի են գնահատանքի։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն, խաղաղություն, հաջողություններ կյանքում և աշխատանքում».- ասված է ուղերձում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image