Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ Մինսկում հանդիպել է Վլադիմիր Զելենսկու ներկայացուցիչների հետ։
«Զելենսկու ներկայացուցիչները վերջերս այստեղ էին, և ես նրանց ուղիղ ասացի. «Տղերք, ասեք ձեր նախագահին. եթե նա կարծում է, որ կարող է մեզ հետ այսպես խոսել, ապա մեզ պատերազմի մեջ ներքաշել, ապա պետք է հասկանա, որ պատերազմի որակը անմիջապես կփոխվի։
Դա բոլորովին այլ պատերազմ կլինի»», - ասել է Լուկաշենկոն Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի հետ հանդիպման ժամանակ։