Մի կողմից՝ աճում են կորոնավիրուսով վարակվածների եւ մահացածների թվերը, մյուս կողմից՝ մեր ժողովուրդն ավելի ու ավելի շատ չի հավատում այս վարակի մահաբերությանը։ Եվ դրա մասին է վկայում նաեւ այն աշխուժությունը, որը տիրում է մեր փողոցներում, եւ այն արհամարհանքը, որը հասարակությունը դրսեւորում է արտակարգ դրության հանդեպ։ Սա, իհարկե, նախեւառաջ պայմանավորված է ողջ աշխարհում տարածված դավադրությունների տեսություններով, այն բազում հրապարակումներով, որտեղ հիմնավորում են, թե այս վարակի շուրջ աժիոտաժն ուռճացված է՝ կազմակերպված ինչ-որ ուժերի եւ պետությունների կողմից, որոնք աներեւույթ շահ են ստանալու պանդեմիայից եւ համաշխարհային ճգնաժամից։ Մյուս կողմից, այս ժխտումը պայմանավորված է զուտ մարդկային բնույթով՝ մարդը փորձում է տարանջատվել վտանգից, հերքել այն եւ համոզել ինքն իրեն, որ ինչ-որ չար ուժեր համաշխարհային պսիխոզ են ձեւավորել, իրականում՝ չկա ո՛չ հիվանդություն, ո՛չ վտանգ, ուստի հարկավոր է օր առաջ վերադառնալ բնականոն կյանքի հուն եւ ապրել այնպես, ինչպես ապրում էինք 2019-ի վերջին, 2020-ի սկզբին։ Իսկ բոլոր նրանք, ովքեր առարկում են եւ մատնացույց անում մահերի աճող վիճակագրությունը, այս տեսության կողմնակիցները վստահեցնում են, որ մահացողների քանակը մեծ չէ, միշտ էլ մարդիկ մեռնում են, եւ հավատացնում են, որ ցանկացած այլ հիվանդությունից մահվան դեպքերն այժմ ներկայացվում են որպես կորոնավիրուսից մահվան դեպքեր։ Այսինքն, աշխարհով մեկ մի մեծ դավադրություն են նյութել մարդկության դեմ, եւ ո՛չ զարգացած պետությունները, ո՛չ գիտական հանրույթը, ո՛չ լուրջ հետազոտական կենտրոնները չեն կարողանում այն բացահայտել։ Մենք այլ մոլորակից կամ ինչ-որ չար ուժերից մեզ ուղարկված մի խորհրդավոր հիպնոսի մեջ ենք, եւ վերջ։
Հասարակություն
Համընդհանուր հիպնոս
Ամենաընթերցված
Գնա՜ Ռուսաստան, գեղեցկուհի՜ս, հայրենիքը քեզ չի մո...
Պատմական նկարներ կան, որոնք հոդվածից ավելի զորեղ են խոսում։ Այդ նկարներից մեկը Հրապարակ- ում տեղադրվ...
Փաշինյանը բացել է արկղը՝ պարունակությունը շրջվել է...
Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Հաջիեւի հետ Արմեն Գրիգորյանի հանդիպումը «այդ պատերազմի» ռիսկե...
Սա, գուցե, միակ դեպքն է, երբ դժվար է չհամաձայնել Ն...
Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայտարարություններ...
Ջրասուզակը հայտնաբերել է ջրահեղձ եղած 7-ամյա աղջկա...
Այսօր՝ ժամը 9․30-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա,...
×
❮
❯