Լրագրողներն այսօր հնարավորություն ունեցան նկարահանում իրականացնել ՆԳՆ Սեյսմիկ ծառայության Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում։ Սեյսմիկ ռիսկերը կանխատեսելու եւ նվազեցնելու համար կառուցվել է 48 դիտակայան, որոնցում տեղադրված են 122 չափիչ սարքեր և սարքավորումներ: ՀՀ ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանի հետ միասին լրագրողները շրջայց կատարեցին դիտարանի թունելում։
Պարզվում է՝ երկրաշարժեր մեր տարածաշրջանում տեղի են ունենում գրեթե ամեն օր, երբեմն օրական մի քանի անգամ։ Կենտրոնի գերճշգրիտ սարքերը գրանցում են նույնիսկ չնչին ցնցումները, բացի այդ, կատարվում է քարտեզագրում, որն օգնում է Հայաստանը բաժանել ռիսկային գոտիների և կանխատեսել մոտավոր հետևանքներն ու վնասները: Դիտարանի թունելում ամբողջ տարվա ընթացքում ջերմաստիճանը գրեթե հաստատուն է (+140C), իսկ սեյսմիկ և այլ խոտորումների մակարդակը շատ ցածր է: Թունելի ընդհանուր երկարությունը 375 մետր է, այն ունի P-աձև կառուցվածք։ Թունելում են գտնվում միջազգային համագործակցության շնորհիվ ստացված մի շարք կարևոր սարքավորումներ։ Թունելում է գտնվում նաև հայ ամերիկյան համագործակցության արդյունքում ձեռք բերված տարածաշրջանում եզակի կայանը։ Այն գերժամանակակից կայան է, որը պարբերաբար թարմացվում է: Տվյալները փոխանցվում են ինչպես ամերիկյան երկրաբանական ծառայություն, այնպես էլ Վիեննա, որտեղ տեղակայված է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի գլխամասը։
Մանրամասն՝ տեսանյութում