Հասարակություն

Որոշ ժամանակ անց այս պրակտիկան պտտվելու է ասֆալտին փռողների դեմ

Որոշ ժամանակ անց այս պրակտիկան պտտվելու է ասֆալտին փռողների դեմ

Հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանի դեմ քրեական գործի պատճառը, ինչպես պարզվեց, այն է, որ նա Նիկոլ Փաշինյանին անվանել է ԲՏ, դրա համար էլ ոստիկանները, ինչպես ամենավերջին ահաբեկիչին, Սամսոնյանին գցել էին գետնին։ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի համար անընդունելի է, երբ անձի դեմ քրեական գործ են հարուցում խոսք հնչեցնելու համար․

«Ինձ համար անընդունելի է, որ արտահայտության համար, երբ չկա գործողություն, այլ ընդամենը կա հայտարարություն, քրեական գործ են հարուցում։ Դա ազատ խոսքին ու ազատ մամուլին դեմ է։ Սա նորամուծություն է, նախկին իշխանությունների ժամանակ նման օրենսդրական կարգավորում չկար, այլ նման դեպքերում քաղաքացիական հայցով այն մարդը, ում նման կերպ էին անվանել, դիմում էին դատարան՝ պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու համար։ Նման օրենսդրական փոփոխություն մտցնելը նշանակում է, որ ազատ խոսքը, ազատ մամուլը փորձում են սահմանափակել»,- ասաց Վարդազարյանը։ 

Վարդազարյանի  խոսքով՝ «ասֆալտին փռելու» մեխանիզմը շատ վատ հետևանքներ է ունենալու ապագայում․

«Բերման ենթարկելու այդ լկտի մեխանիզմը՝ «ասֆալտներին փռելու», այս պահին դա գործում է, բայց որոշ ժամանակ անց այս պրակտիկան պտտվելու է ասֆալտին փռողների դեմ, սա շատ հեռուն գնացող հետևանքներ է ունենալու։ Իմ կարծիքով՝ սա խիստ անթույլատրելի է, խիստ դատապարտելի է, և ինձ շատ զարմացնում է միջազգային կառույցների, դիվանագիտական կառույցների լռությունը սրա կապակցությամբ, որովհետև նման բան միայն բռնապետություններում է ընկալելի ու ընդունելի։ Այն երկրները, որոնք անվանվում են ժողովրդավարության բաստիոն, նման մեխանիզմով քաղաքացուն բերման ենթարկելը խիստ դատապարտելի է»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image