Մենք հունիսի 7-ի երեկոյան գրել էինք․ «Պռոշյան փողոցում մեքենաների շարասյուն է հայտնվել, որը մուտք է գործել կառավարական ամառանոցի տարածք։ Նիկոլ Փաշինյանի հրահանգով ուժեղացրել են կառավարական առանձնատների հսկողությունը, պետական հսկողության լրացուցիչ ուժեր են բերվել նշված տարածք»։ Օրեր անց տեղեկանում ենք կատարվածի մանրամասներից։ Հունիսի 5-ին ԲՀԿ քաղխորհրդի նիստի ժամանակ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե «կառավարության 100 տոկոսը պետք է փոխվի», պարզվում է, այնքան է զայրացրել վարչապետին, որ նա հենց այդ օրը հրահանգ է իջեցրել՝ «փակել Ծառուկյանի օդերը» եւ պետական մեքենան գործի դնել նրա դեմ՝ քրեական գործ հարուցվեց Ծառուկյանի եւ նրա մերձավորների նկատմամբ, մի շաբաթ անց ԱԱԾ-ն գնաց խուզարկության, ԱԺ-ն նրան զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Բայց այդ որոշումները կայացնելիս Փաշինյանը լուրջ մտավախություններ է ունեցել, որ ժողովուրդը կլցվի փողոցները եւ կսրբի-կտանի ամեն ինչ։ Ու, բնականաբար, առաջինը կշարժվեն դեպի կառավարական առանձնատներ, ուստի ներսից ուժեղացրել է պաշտպանությունը, եւ բոլոր ռազմականացված կառույցներին հրահանգ է իջեցվել՝ կազմ ու պատրաստ լինել։ Բայց երբ Ծառուկյանի կալանքի քննության ժամանակ պարզվել է, որ հազիվ մի քանի հարյուր մարդ է հավաքվում՝ ի պաշտպանություն Ծառուկյանի, իսկական ցնծություն է տիրել իշխանական թիմում։ Տառացիորեն նշել են իրենց հաղթանակը եւ եզրակացրել, որ սրանից հետո իրենք ինչ էլ անեն, ժողովուրդը փողոց դուրս չի գա, եւ իշխանափոխության վտանգ չկա։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Ախորժակն ուտելիս է բացվում
Հեռացող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրության օրվա առթիվ, մեկ աշխատավարձի չափով պարգեւատրել է պ...
Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին. կա և...
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությ...
Ֆլեշի Արմենը հրամայել է վերացնել խասկիին եւ նրա ձա...
Փարաքարում, «Լիա գարդեն» սրահի հարեւանությամբ գտնվող բենզալցակայանի մոտ թափառական խասկի էր ապրում իր...
Գաղտնի տեղեկություններով փաստաթղթերը գտել են աղբան...
Բրիտանական Պաշտպանության նախարարության գաղտնի տեղեկություններ պարունակող փաստաթղթերը հայտնաբերվել են...
×
❮
❯