Այլ

Իսկը պահն է, որ Թրամփի խաչմերուկում դըմփ -դըմփ հու՛ անի

Իսկը պահն է, որ Թրամփի խաչմերուկում դըմփ -դըմփ հու՛ անի

Լրատվամիջոցները մի խոսափող դարձած գրում են, որ վաշինգտոնյան եռակողմ հանդիպումից Ադրբեջանը այս, այս բաները շահեց, Վաշինգտոնի շահածների մասին են բարձրաձայնում, բայց մեկը չի անդրադառնում այն բանին, թե Հայաստանն ի՞նչ շահեց։ Լավ, ինչքա՞ն կարելի է Ալիևի ու Թրամփի ձեռք բերած հաջողություններից խոսել, իսկ Փաշինյանի շահումի մասին լռել։ Հիմա ձեզ եմ հարցնում՝ Փաշինյանը ոչինչ չի՞ շահել։ Հայաստանը չեմ ասում, Հայաստանն ու Փաշինյանը տարբեր բաներ են․ Փաշինյանը ոչինչ չի՞ շահել։ Փաշինյանի ու իր թիմի պատկերացմամբ նրանք ամենամեծ շահումն են ունեցել։ Դա իշխանությունը պահելու շահումն է։ Փաշինյանին բավարարում է Ալիևից տնային հանձնարարություն ստանալուն զուգընթաց կատարել նաև Թրամփի տված տնային աշխատանքը։ Այն է՝ Թրամփի խաչմերուկն իր սազանդարներով այնպես գովերգել, որ իր փառասիրությունը տարբեր արգումենտներով բավարարվի։ Նիկոլն այդտեղ մատը կծել է՝ իսկը պահն է, որ  Թրամփի խաչմերուկում «Նիկոլ վարչապետ» դըմփ -դըմփ հու՛ անի ։ Համ Թրամփի ասածը կանի, համ էլ 2018-ի նման ժողովրդին անակնկալի կբերի։

Հիշու՞մ եք, չէ՞,  2018-ին, երբ հնչեց «Նիկոլ վարչապետ»-ը , ժողովրդի վրա սառը ցնցուղ իջավ՝ Նիկոլն ի՜նչ վարչապետ․․․ Հիմա նույնն է։ Իշխանությունը Թրամփի խաչմերուկը «Նիկոլ վարչապետ»-ի կորիդոր է սարքել․․․ Սյունիքում արդեն «պարեր է տալիս»; Ձեռքի վրա էլ տարածում՝ Թրամփը Նիկոլին անխոչընդոտ վարչապետ դառնալու երաշխիք է տվել։ Ինչպես Նիկոլն է Ադրբեջանին անխոչընդոտ երթևեկելու երաշխիք տվել։ Դըմփ- դըմփ հու՛- ն արդեն սկսել է։ Շուտով պարի մեջ կհայտնվեն նոր դերակատարներ։ Այնպես որ ավելի լավ է այդ խաչմերուկն անվանեն դըմփ -դըմփ հու՛ ։ Սյունեցին այս անգա՞մ էլ կխաբվի, սպասենք հաջորդ արարին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image