Երեկ ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովը եւս մեկ անգամ աշխատանքային նիստ է արել ու քննարկել, թե ինչ սցենարով է ընթանալու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ նիստը, ինչ հարցեր պետք է հնչեցնեն հանձնաժողովի անդամները: Հիշեցնենք․ նիստը նախատեսված է ապրիլի 16-ին: Հանձնաժողովի իմքայլական անդամները եկել են ընդհանուր հայտարարի, որ Սերժ Սարգսյանին ամենաճակատային հարցերը պետք է ուղղի Քրիստինե Պողոսյանը։ Նա այն պատգամավորն է, ով Նիկոլ Փաշինյանի բերած բյուջեի մասին ասաց՝ եթե Դուք բերեիք մեկ նախադասություն անգամ, ես կողմ կքվեարկեի: Նրան կողքից «դամ կքաշեն» սյունեցի Տիգրան Կարապետյանն ու Անդրանիկ Քոչարյանը, իսկ նախկինների ժամանակ ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանին ցուցված է լռել: Սցենարը համաձայնեցված կամ կազմված է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից, իսկ ընդդիմադիր պատգամավորներն ազատ են լինելու իրենց հարցադրումներում:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Ռուսաստանից սկսել են վախենալ
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը երեկ մատնել է իշխանության՝ Ռուսաստանից ունեցա...
«Հրապարակ». Սկսենք նրանից, որ «զենքայնացում» բառ հ...
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չ...
ՍԴ է գալիս «մոդա» ցուցադրելու
Սահմանադրական դատարանում արդեն 6-րդ օրն է շարունակվում է 7 ընդդիմադիր ուժերի ներկայացրած բողոքների ք...
×
❮
❯