«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը մասնակցում է «Արարատյան ալյանսի շուրջը» խորագրով համաժողովին։ Լրագրողների հետ զրույցում Բագրատ Սրբազանն անդրադարձավ հետագա անելիքներին։
«Այսօրվա իշխանությունները պատրաստ են ցանկացած ռեպրեսիայի, ոստիկանական ուժերը դարձրել են ամենաբիրտ գործիքը, մարդկանց նվաստացնում են ու խոշտանգում, այս իրականության մեջ պետք է գործենք այլ մարտավարությամբ, որ հասնենք մեր նպատակակետին։ Հունիսի 12-ը վերջնական արտահայտվեց, որ մեր երկրում քաղաքացիները որեւէ կերպ պաշտպանված չեն, գոյություն ունի մի իշխանությունը, որը ուղղակի պատրաստ է ամեն ինչի, միայն թե իր աթոռից ու աշխարհաքաղաքական ծրագրերին ստրուկ լինելուց չհրաժարվի։ Մեր երկիրը գտնվում է խորացող աղետի մեջ, շարժման վերջնահանգրվանը լինելու է իրենց հեռացումը»,-ասաց Սրբազանը։