Քաղաքականություն

Թուրքիան մեր գործընկերն է Սև ծովում․ ուկրաինացի զինվորական

Թուրքիան մեր գործընկերն է Սև ծովում․ ուկրաինացի զինվորական

Անկարայում Զելենսկու և Էրդողանի հանդիպմանը հաջորդեց Զելենսկու կողմից արված բավականին հետաքրքիր հայտարարություն՝ հնարավոր է, որ թուրք խաղաղապահներ հայտնվեն Ուկրաինայում: 

Կիևի քաղաքային խորհրդի պատգամավոր, ուկրաինացի սպա Վադիմ Վասիլչուկը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ իրենց նման դիրքորոշումը հասկանալի է, քանի որ ի սկզբանե Թուրքիան հանդես է եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին և երբեք այդ տեսակետից հետ քայլ չի արել:

«Թուրքիան այս պահին և երեք տարիներին ռազմական առումով կառուցում է մեր նավերը և մեզ ռազմական օգնություն է տրամադրում: Այո, մենք գիտենք, որ Թուրքիան ունի իր շահերն ու հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց մենք փնտրում ենք այն դրական հնարավորությունները, որը Թուրքիան՝ որպես լիդեր Սև ծովում կարող է տալ մեզ»,-ասաց Վասիլչուկը:

Հարցին՝ արդյոք մտավախություններ չունե՞ն Թուրքիայի հետ շատ սերտ հարաբերությունների մեջ մտնելուց, հաշվի առնելով Թուրքիայի սեփական տեսլականը հարաբերությունների ու համաձայնությունների վերաբերյալ, ուկրաինացի սպան ասաց, որ պատմությունն իրենք հիշում են և հիշում են նաև, որ Թուրքիան տարբեր է լինում: «Այս պահի դրությամբ, զինամթերքի մասով և Սև ծովում գործընկերության մասով Թուրքիան հանդես է գալիս որպես բալանսավորող՝ ի հակազդեցություն ռուսական կողմի ամբիցիաներին, որոնք էլ բերեցին պատերազմին: Դրա համար էլ մենք համագործակցում ենք Թուրքիայի հետ»,-եզրափակեց Վասիլչուկը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image