Հասարակություն

Հղի կնոջը փրկարարներն են օգնության հասել․ ինչ է տեղի ունեցել

Հղի կնոջը փրկարարներն են օգնության հասել․ ինչ է տեղի ունեցել

Հունվարի 19-ին,՝ժամը 11։52-ին, ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Այրք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը (ձնաբքի պատճառով ավտոճանապարհը փակ է, շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մոտենալ)։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հղի կնոջը փրկարարական մեքենայով տեղափոխել են բժշկական կենտրոն․ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image