Գրել էինք, որ ՔՊ ֆրակցիայի անկուսակցականները դիմել են ՔՊ մտնելու համար։ Գագիկ Մելքոնյանը հաստատել էր տեղեկությունը։ Երեկ էլ նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը չհերքեց, որ դիմել է ՔՊ-ին, սակայն դիմումը դեռեւս չեն քննել։ 18-ին, երբ ԲՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմեց, Բագրատյանը դեռ Ծառուկյանի թիմում էր, երբ ԲՀԿ-ն բաժանվեց ՔՊ-ից, Բագրատյանը հայտարարեց, որ լքում է ԲՀԿ-ն, իսկ 2021 թ. ընտրություններին ՔՊ ցուցակով պատգամավոր դարձավ` անկուսակցականի կարգավիճակում։ «Մինչ այս պահը չեմ անդամագրվել ՔՊ-ին, քանի որ ընտրվել եմ որպես անկուսակցական, ընտրողն ինձ այդ կարգավիճակում է ընտրել, իսկ հիմա խորհրդարանի ժամկետը լրանում է, որոշել եմ կուսակցական դառնալ»,- ասաց նա։ Բայց Դուք այսպես, թե այնպես ՔՊ-ի հետ էիք, շատերը չեն էլ իմացել` կուսակցական եք, թե ոչ, ինչո՞ւ հիմա որոշեցիք դառնալ։ Բագրատյանը բացատրեց․ «Ես գաղափարական, արժեհամակարգային իմաստով՝ մրցակցություն, հավասարություն, արդարություն եւ այլն, այս արժեքները, կարծում եմ, շատերի մոտ կա, եւ դու գտնում ես այն քաղաքական ուժը, որի հետ այդ արժեքներով կարող ես ճանապարհ գնալ»:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Հ1-ը վրե՞ժ է լուծում իր նախկին աշխատող...
Հանրային հեռուստաընկերությունում չեն ներել հեռուստահաղորդավար Արտյոմ Կարապետյանի՝ Հ1-ը լքելու եւ Երե...
«Հրապարակ». Վարչապետը չի ուզում, որ հայկական դրոշը...
«Օլիմպավանը չեն բացում, բայց երեխաները պետք է մարզվեն, առաջիկայում մրցաշարեր կան»,- Օլիմպավանի բակու...
«Հրապարակ». «Մուլտի Վելնեսը» մինչեւ 2065 թիվը պայմ...
Կալանքի տակ գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին եւ նրա ընտանիքին պատ...
Ռուս զինվորները 20-30 րոպե՞ են ապրում
ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը հայտարարել է, որ Ուկրաինայում մարտադաշտ ժամանելուց հետո ռուս զինծառայողի կյա...
×
❮
❯