Նախօրեին Մոսկվայի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 8 տարեկան աղջիկ է մահացել։
Այս մասին հայտնել է Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը։
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ Մոսկվայի մարզում անօդաչուի հարձակման հետևանքով 16 մարդ է տուժել, այդ թվում՝ երկու երեխա։
Մարզպետը նաև խոստացել է աղջկա ընտանիքին անհրաժեշտ օգնություն ու աջակցություն տրամադրել։