Ֆրանսիայում անոմալ շոգերի պատճառով կտրուկ ավելացել է հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը։ Շատացել են շոգից տուժածների այցերը բուժհիմնարկներ։ Կան շոգից տուժածներ նաեւ առողջապահության ոլորտում աշխատողների շրջանից։ Այս մասին հայտնում է BFM TV-ն։ Շոգը ուժասպառ է անում ոչ միայն բուժառուներին, այլ նաեւ՝ բուժաշխատողներին։
Համաձայն հաղորդման, ֆրանսիական առողջապահության ոլորտի ծանրաբեռնվածությունը հիշեցնում է կորոնավիրուսային ինֆեկցիայի ժամանակ եղած ծանրաբեռնվածությունը։ Հատկապես շատ են ջերմահարվածների թիվը։ Բուժհաստատությունները նաեւ սկսել են ձեռք բերել հիվանդանոցների օդափոխման եւ հովացման նոր համակարգեր, որպեսզի կարողանան ապահովել անհրաժեշտ ջերմաստիճան։ Մոտավոր վիճակագրության համաձայն, Ֆրանսիայում բուժհիմնարկներ դիմողների թիվը վերջին շաբաթներին ավելացել է միջինը 10-15 տոկոսով։