Քաղաքականություն

Բրյուսելում Արցախի կարգավիճակը հասցվեց զրոյի

Բրյուսելում Արցախի կարգավիճակը հասցվեց զրոյի

Շառլ Միշելի հայտարարությունից պարզ է դառնում, որ նախ Բրյուսելում քննարկման հիմնական թեման եղել է Արցախի կարգավիճակի հարցը, ավելի ճիշտ այդ կարգավիճակի վերջնական վերացման հարցը։ Ի դեպ, այս մասին ՀՀ պաշտոնական հաղորդագրության մեջ համարյա ոչինչ չէր ասվում՝ լղոզված տեքստով փորձվում էր թաքցնել այն։ Երկրորդ՝ պետք է փաստենք, որ ՀՀ իշխանությունները Արցախի կարգավիճակը զրոյացրել են՝ չկա ոչ «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը, ոչ էլ ինքորոշման իրավունքի, ապագան որոշելու կամ Արցախի ժողովրդի որևէ քաղաքական իրավունքնորի մասին որևէ հիշատակում։ Ավելին՝ խոսվում է էթնիկ հայ բնակչության մասին, որը մինչ այս որևէ տեղ, որևէ հայտարարությունում ու փաստաթղթում երբեք չենք հանդիպել։

Եթե նախորդ եռակողմ բանակցություններում Արցախի մասին ընդհանրապես չէր հիշատակվում, ապա այս մեկը առանձնանում է նրանով, որ Արցախի կարգավիճակը դարձավ «էթնիկ հայ բնակչություն» Ադրբեջանի իրավազորության տակ։

Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք Շառլ միշելի ասածը. «Անհրաժեշտ է ապահովվել Ղարաբաղի էթնիկ հայության իրավունքներն ու անվտանգությունը», ապա կստացվի այն, որ հայերը ընդամենը ճանաչվում են, որպես ազգային փոքրամասնություն Ադրբեջանում։ Այս հիմնավորումը ապացուցվում է հենց նրանով, որ Միշելի խոսքում ոչ թե հայերի իրավունքների համար պայքարի հակամարտությունը խորհրդանշող, կարգավիճակ խորհրդանշող  միջազգայնորեն ճանաչված  «Լեռնային Ղարաբաղ» տերմինաբանությունն է օգտագործված, այլև՝ օգտագործվում է այսպես ասած Ադրբեջանի վարչատարածքային միավորում «Ղարաբաղ» տերմինը։ 

Կարճ ու կոնկրետ ասած Փաշինյանը Բրյուսելում ոչ թե, ինչպես ինքն էր ասում, Արցախի «կարգավիճակի նշաձողը մի փոքր իջեցրեց», այլև՝ կարգավիճակը զրոյացրեծ, փակեց Արցախի կարգավիճակի հարցը՝ այն դարձնելով Ադրբեջանում էթնիկ հայերի անվտանգության հարց։ Նիկոլը նույնիսկ չփորձեց որևէ որևէ քաղաքական կարգավիճակ ապահովվել արցախահայության համար։ Եթե նախկինում վերջինս ակնարկում էր արցախահայության համար այսպես ասած «մշակութային ինքնավարության» մասին, հիշենք Փաշինյանի խոսքերը Արցախցին պիտի Արցախում իրեն զգա ղարաբաղցի, արցախցի ու հայ», ապա այսօր փաստացի տեսնում ենք, որ Ալիևը նույնիսկ դրան չհամաձայնվեց, իսկ Փաշինյանն էլ իր համաձայնությունը տվեց Ալիևի պահանջին, որպեսզի արցախցիները պարզապես դառնան էթնիկ փոքրամասնություն Ադրբեջանում։

Հատկանշակն է, որ Շառլ Միշելը Արցախի մասին խոսում է «խաղաղության պայմանագիր» ենթատեքստում։ Սրանով ուզում եմ ևս մեկ կարևոր ընդգծում անել ու դիմել բոլոր նրանց,  ովքեր հավատացել են Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի ստերին և պնդում էին, որ Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության պայմանագիրը չի առնչվում Արցախի կարգավիճակի հետ։ Համոզվեցի՞ք, որ Փաշինյանը ձեզ ստել է ու այդ պայմանագրի անկյունաքարը հենց Արցախը Ադրբեջանին բռնակցելն է։

Արցախի կործանման սկիզբը դրված է։ Սա պետք է հասկանան բոլորը՝ հատկապես Արցախում, քանի որ եթե չլինի համարժեք դիմադրողական պատասխան Արցախից, ապա բոլորը դա կընկալեն, որպես Արցախի ու արցախահայության համաձայնություն դառնալ Ադրբեջանում պարզապես էթնիկ փոքրամասնություն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image