Էքսկլյուզիվ

«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստան» դրամաշնորհային ծրագիր

«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստան» դրամաշնորհային ծրագիր

Նիկոլ Փաշինյանի իշխանությանն անհանգստացնում է Սամվել Կարապետյանի եւ նրա ուժի անունը։ Հապճեպ օրենսդրական փոփոխությամբ բացառեցին Սամվել Կարապետյանի անունն օգտագործելու փաստը։ Հիմա էլ «Ուժեղ Հայաստան» անունով դրամաշնորհային ծրագիր են իրականացնում, երեւի նպատակ ունենալով նսեմացնել «ուժեղ Հայաստանի» գաղափարը, այն իջեցնելով դրամաշնորհային ծրագրի մակարդակի։ Պաշտոնապես հայտարարվել է «Զարգացող համայնքներ-ուժեղ Հայաստան» դրամաշնորհային ծրագրի մեկնարկը։ Հայտարարվել է, որ այն ուղղված է երկրի համաչափ եւ կայուն առաջընթացի ապահովմանը։ Ծրագրի ռազմավարական ուղղություններն են․ գյուղատնտեսության արդիականացում՝ նորարարական տեխնոլոգիաների ներդրման միջոցով, էկոլոգիական կայունություն եւ բնապահպանական նախաձեռնությունների խթանում, գյուղական տուրիզմի զարգացում։

Ծրագրով տրամադրվող դրամաշնորհի առավելագույն չափը մինչեւ 40 միլիոն դրամ է, ծրագիրն իրականացվում է 3 փուլով՝ գաղափարի նախնական գնահատում, դասընթաց եւ բիզնես նախագծի ներկայացում։ Ծրագիրը չունի մեկ վերջնաժամկետ՝ հայտերը դիտարկվում են փուլ առ փուլ, ամբողջ ծրագրի գործողության ընթացքում՝ մինչեւ 2030 թ.։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image