Հարցազրույց

«Հրապարակ». ԵՄ-ն հայերին կէվակուացնի Հայաստանից,  իսկ Փաշինյանը Փարիզում կդառնա փիլիսոփա պրոֆեսոր

«Հրապարակ». ԵՄ-ն հայերին կէվակուացնի Հայաստանից,  իսկ Փաշինյանը Փարիզում կդառնա փիլիսոփա պրոֆեսոր

«Հրապարակի» զրուցակիցն է ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը:

- Մենք գրել էինք, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը պետական պաշտոնյաներին եւ իր թիմին հրահանգել է՝ վերականգնել զուգահեռ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Եվ դա ոմանք մեկնաբանում են որպես դեմքով դարձ դեպի հյուսիս: Ռուսաստանում ինչպե՞ս կվերաբերվեն Փաշինյանի «վերադարձին»:

- Այդ հռետորաբանությանը Ռուսաստանի պատասխանն անխուսափելիորեն քաղաքավարի է լինելու, բայց Փաշինյանի, Հայաստանի՝ Ռուսաստանի հետ համագործակցության վերադարձն անհնարին է, քանի որ բոլորն են հասկանում, թե ինչու եւ ինչի համար է Փաշինյանը հիշել այդ մասին: Պարզվեց, որ Փաշինյանը պետք չէ ո՛չ Ֆրանսիային, ո՛չ էլ ԱՄՆ-ին: Բայց կրկին վաճառել իր նոր կուսությունը Ռուսաստանին՝ այլեւս չի կարողանա: Այս պահին Հայաստանի համար կարեւորագույն խնդիրը հետեւյալն է` ինչպես դուրս գալ ՀԱՊԿ-ից ու շարունակել մնալ ԵԱՏՄ-ում: Դա ուտոպիա է: Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի մեկուսացում եւ աղքատություն, ժողովրդի մասսայական փախուստ եւ պետականության լիկվիդացիա:

- Կարծում եք՝ նա այդ ամենը միտումնավո՞ր է անում:

- Փաշինյանը դա կանխա­մտած­ված է անում, քանի որ նա էգոիստ է եւ ռուսաֆոբ: Նա թքած ունի այն հանգամանքի վրա, որ իր կռիվը Ռուսաստանի հետ հայերի համար ծանր հումանիտար հետեւանքներ է ունենալու:

- Թուրքիայի կողմից աջակ­ցու­թյուն կարող է ունենալ:

- Թուրքիան հիմա նրա մասին չի էլ հիշում, նրանց համար կարեւոր է այնպես անել, որ իրենց մոտ հեղաշրջում տեղի չունենա:

- Կարծում եք` Էրդողանին «գահընկեց» անելու հավանականությունը ռեա՞լ է:

- Փաշինյանի գլխավոր հույսը Ֆրանսիայի վրա էր, սակայն Մակրոնը շուտով կհեռանա, իսկ նրա բոլոր պրոյեկտները զրո եվրո արժեն: Էրդողանն ամեն դեպքում շատ է թուլացել, նա արդեն իմպերիալիզմի հովերով տարվելու վիճակում չէ: Նախկինում Էրդողանը հաղթում էր «գյուղն ընդդեմ Ստամբուլի» ձեւաչափով, սակայն դա չի կարող հավերժ այդպես լինել:

- ՀՀ ԱԳ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ ԵՄ-ի հետ անվտանգության մասով քննարկումներ են սկսվել: Կարծում եք՝ Եվրոպան ունակ չէ՞ Հայաստանին օժանդակել անվտանգության կազմակերպման հարցում:

- ԵՄ-ն Հայաստանի անվտանգության համար փող չունի: Այն պարզ պատճառով, որ նրանք փող չունեն նույնիսկ ԱՄՆ-ից պաշտպանության ծախսերի փոխարինման համար: Գիգանտ ծրագիրը՝ Կալլասը մեռավ՝ դեռ չծնված: Ուկրաինայի ֆոնին Հայաստանը պարզապես չկա: Սակայն ԵՄ-ն չի կարող արդեն Ուկրաինային էլ օգնել:

- Ո՞ր կողմն է մյուսին մոլորեցնում՝ Փաշինյանը հայերի՞ն, թե՞ եվրոպացիներն են Փաշինյանին սին հույսեր տալիս:

- ԵՄ-ի համար Հայաստանը գտնվում է շատ հեռվում՝ երկրագնդի ծայրին: Բացի այդ, Եվրամիությունը սառը պատերազմ է վարում Թուրքիայի, Իրանի ու Վրաստանի դեմ: Այդ պատճառով էլ ԵՄ-ն ֆիզիկապես չի կարող օգնել Հայաստանին: Ես կարծում եմ, որ մաքսիմումը, ինչ կարող է անել ԵՄ-ն հայերի համար, հայերին Հայաստանից էվակուացնելն է, ինչպես նրանք դա արեցին ուկրաինացիների հետ: Եվրամիությունն արդեն դադարեցնում է փախստական ուկրաինացիներին տրվող աջակցությունը՝ նրանց փոխարեն կարող են ընդունել հայերին Հայաստանից: Բայց դա ուղղակի կդատարկի Հայաստանը, իսկ Փաշինյանը Փարիզում կդառնա փիլիսոփա պրոֆեսոր:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image