Հասարակություն

Մարդուն կենդանուց տարբերում է հենց հիշողությունը

Մարդուն կենդանուց տարբերում է հենց հիշողությունը

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Մանե Թանդիլյանը հայտարարել է, որ խոսքն այս դեպքում ոչ թե տարածքային հարցերի, այլ պատմական հիշողության պահպանման մասին է։

Նրա խոսքով՝ եթե կան մարդիկ, ովքեր պատրաստ են մոռանալ իրենց անցյալը և իրենց ընտանիքների ողբերգական պատմությունները, ապա դա, իր գնահատմամբ, դժվար է ընդունել, քանի որ մարդուն կենդանուց տարբերում է հենց հիշողությունն ու փորձի պահպանումը։

Թանդիլյանը ընդգծել է, որ փորձերը ստիպելու հայ ժողովրդին հրաժարվել իր պատմությունից անընդունելի են։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի այն պետությունը, որը պաշտպանում է նաև ժողովրդի պատմական հիշողությունը և ազգային ինքնությունը։

Միևնույն ժամանակ նա քննադատել է գործող իշխանությունների մոտեցումները՝ նշելով, որ դրանք, իր կարծիքով, վտանգավոր են ազգային հիշողության պահպանման տեսանկյունից։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image