Հասարակություն

Նիկոլի երազը

Նիկոլի երազը

Ինքը իբր սրբազան է և պատրաստվում է գնալ ժողովրդի հետ հանդիպման: Կանչում է քարտուղարուհուն՝
-Էսմերալդա, ախչի, փողկապս բեր…

Ներս է մտնում քարտուղարուհին… Ի՛նչ քարտուղարուհի, այ մարդ, սպիտակ շորերով, դոշերը բաց, մեջքին ճերմակ թևեր… Կզակը կախվում է…
-Ախչի էս դո՞ւ ես…
-Հա, ես եմ, լավ չի՞… Համ էլ «ախչի» չի, հրեշտակ ա…
-Վա՛խ….
-Դրա վախտը չի, ի՞նչ էիր ուզում…
-Փող… փող… փող…
-Փո՞ղ:
-Փողկապս, փողկապս բեր:
-Տեր իմ, բայց դու սրբազան ես, այդ հագուստի հետ փողկապ չեն կապում:
-Հը՞… Դե ուրեմն կեպիս բեր:
-Տեր իմ, սրբազանը կեպի էլ չի դնում: Վեղարը բերե՞մ:
-Վեղարն ի՞նչ ա:
-Գլխանոց:
-Էդ ո՞րն ա:
-Դե ինչպես ասեմ, տեր իմ… Կապիշոնի պես բան է, քաշում են գլխին:
-Հա՞… Բեր: Բայց սպասիր, մի հատ էլ կոֆե բեր պաղպաղակով:
-Հիմա բերեմ, տեր իմ: Ուրի՞շ:
-Չայ էլ բեր և երաժշտությունը միացրու, ուզում եմ պար գամ…
-Վայ, տեր իմ, այսօր լավ տրամադրություն ունես… Չայ, կոֆե, «պատանցուե՞մ»...
-Հա, «պատանցուեմ», ժողովուրդը կսպասի:
-Ուրեմն գնամ բերե՞մ:
-Չէ, դու մնա, դու մի գնա հրեշտակՍ… Շմավո՛ն (ախրանի պետն է), Շմավոն, մեզ չայ բեր, կոֆե բեր, պաղպաղակ բեր…

Այդ պահին հեռախոսն է զանգում: Միրզոյան Արոն էր:
-Ի՞նչ կա Արարատ:
-Մեծարգո վարչապետ, մի բան արա, շենքը շրջապատել են, պահանջում են, որ ներքև իջնեմ:
-Պահանջու՞ւմ են, դու էլ իջիր:
-Չեմ, կարող, շատ բորբոքված են, ոստիկանները հազիվ են պահում, բա որ ինձ ծեծե՞ն:
-Իմ անունը կտաս, չեն ծեծի: Վարչապետ չասես, կասես՝ Նիկոլ սրբազան:
-Սա էդ պահը չի, մեծարգո պարոն սրբազան, նրանք ոչ մեկի անունը չեն ուզում լսել:
-Արդեն յուղ ես վառում, Արարատ: Ինչ ուզում ես, արա: Ծլկելու տարբերակ չկա՞, ծլկիր…
Հեռախոսը նետում է բազմոցին:
-Շմավո՛ն, այ տղա էդ չայն ու կոֆեն ի՞նչ եղավ, շուտ արեք, ուզում եմ պար գամ…
Շմավոնը գլուխը մտցնում է ներս.
-Պարոն վարչապետ, Աննա խանումն ա եկել, ուզումա ներս գա:
-Աննա՞ն… Ես կորա… Ախչի էսմերալդա, դու լուսամուտից թռիր…
-Լսում եմ, տեր իմ…
Արթնանում է քրտինքի մեջ կորած:
-Լավ պրծա: Երազում սրբազանի շոր հագնելը շառ ա, փաստորեն: Էսմերալդա՛, ախչի, խլացե՞լ ես, փողկապս բեր…

Երազը լսեց և մեկնաբանեց՝
Էդիկ Անդրեասյանը 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image