Քաղաքականություն

Փաշինյանը նույնիսկ թիմ չի կարողանում ձևավորել. Դանիելյան

Փաշինյանը նույնիսկ թիմ չի կարողանում ձևավորել. Դանիելյան


Ամենավտանգավոր քաղաքականությունն այն է, որ որևէ քաղաքականություն չեն վարում: «Հրապարակի» հետ զրույցում ամփոփելով 2024 թվականը ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: 
«Ինչ-որ մեկ անձ որոշումներ է կայացնում և այդ մեկ անձը շատ սահմանափակ պատկերացումներ ունի համաշխարհային քաղաքականության մասին և պետական կառավարման գործում՝ խիստ սահմանափակ, մակերեսային և գուցե ինչ-որ նյարդահոգեբանական խնդիրներ դրան կարող են գումարվել: Եվ նորից եմ կրկնում, միանձնյա որոշումներ է կայացնում»,-ասաց Դանիելյանը:

Վտանգավոր որոշումները կարող ենք բաժանել տարբեր փուլերի՝ ներքաղաքական, արտաքին քաղաքական, տնտեսական քաղաքականություն և բոլոր ոլորտներում ձախողումներ են, կարծում է քաղաքագետը: Արտաքին քաղաքականության ոլորտում, եթե խոսենք հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, ապա ամբողջովին տապալվել են և զիջումները շարունակվում են: Տարին էլ ավարտեց հերթական զիջումներով՝ Ադրբեջանի պահանջով Փաշինյանը փորձում է լուծարել Մինսկի խումբը և դրա համար փորձեց բանավեճի հրավիրել նախկին նախագահներին:

«Նա դրանով ուզում էր լեգիտիմացնել Ադրբեջանի պահանջը իրականացնելը: Մյուսը դա հերթական զիջումներն են, որովհետև չգիտենք, թե ինչ խոստումներ  է դեռ տվել, դա կարող է վերաբերվել անկլավներին,  Մեղրիով ճանապարհի բացումը` Ադրբեջանի պահանջներին համապատասխան, կարող ենք շարունակել: Դա քաղաքականության բացակայությունն է: Ներքաղաքական դաշտում ինքը չի կարողանում թիմ ձևավորել, որովհետև ցանկացած թիմի համար որևէ բարոյա-էթիկական սկզբունքներ են պետք, թիմ կառուցելու սկզբունքներ են պետք՝ դա չկա և դա մենք տեսնում ենք խորհրդարանում:

Հանրային դաշտում ինքը չի կարողանում հանրությանը համերաշխության բերել, ավելի ճիշտ` հակառակը, շարունակում է պառակտել և նյարդային վիճակ ստեղծել, պառակտել ամբողջ հանրությանը։ Տնտեսության առումով որևէ որոշում չեն կարողանում կայացնել կամ նույնիսկ իրականացնել, նույնիսկ տրանսպորտի ոլորտում չեն կարողանում տոմսային համակարգ ներդնել, արտաքին պարտքը գնալով աճում է և հաջորդ տարիներին մենք մեծ մուծումներ պետք է անենք՝ այդ պարտքերի սպասարկման համար և դրա համար հարկերի բեռն է ծանրացնում»,- նկատում է քաղաքագետը:

2018 թվականից սկսած մենք ունենում ենք կորուստներ` թե տարածքային, թե մարդկային և իմջիային՝ մենք մեկուսացած երկիր ենք դարձել այդ անձնավորության պատճառով՝ եզրափակում է Ստեփան Դանիելյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image