Այլ

Դու  անգամ մի ջոկատ չես կարող ստեղծել, ու՜ր մնաց բանակ․․․

Դու  անգամ մի ջոկատ չես կարող ստեղծել, ու՜ր մնաց բանակ․․․

Ազգային ժողովում Փաշինյանը հայտարարեց, որ պետք է հրաժարվել «մարտունակ բանակ» արտահայտությունից և անցնել «պաշտպանունակ բանակի» գաղափարին։ Նրա խոսքով՝ Հայաստանի բանակը խնդիր չունի լուծելու երկրի սահմաններից դուրս և պետք է զբաղվի միայն Հանրապետության տարածքային ամբողջականության ու քաղաքացիների անվտանգության ապահովմամբ։ Փաշինյանի խոսքը, թե «Բանակը պետք է պաշտպանի Հայաստանի տարածքային ամբողջականությունը», հնչում է հետադարձ արդարացման պես, նա փաստացի փորձում է արդարացնել այն, ինչ արդեն արվել է։ Այս  հայտարարությունը ուղիղ կապ ունի Արցախը և սահմանային տարածքները հանձնելու գործընթացի հետ։

Սա քաղաքական փորձ է՝ նախկին փաստը դարձնել «սկզբունք», որպեսզի պատասխանատվությունը ոչ թե հանձնումների, այլ «խաղաղ քաղաքականության» ձևով ներկայացվի։ Պաշտոնական հնչողությամբ այդ արդարացումը ներկայացվում է որպես նորմալ և միջազգային օրենքներին համապատասխան մոտեցում։  Տեղին է հարց ուղղել․ «Եթե դու ասում ես, որ բանակդ պաշտպանելու է միայն ՀՀ տարածքը, ապա ինչու չպաշտպանեցիր հենց այդ տարածքը, երբ հակառակորդը ներխուժեց Սյունիք, Գեղարքունիք և այլն։ Ասում ես՝ մենք չենք կռվում դրսում, մենք պաշտպանում ենք միայն մեր երկիրը։ Բայց իրականում, երբ  մեր երկիրը վտանգի տակ էր, պաշտպանություն  չիրականացվեց։ Հայաստանի սուվերեն տարածքի մի շարք հատվածներ՝ Սոթքից մինչև Ջերմուկ, անցան Ադրբեջանի վերահսկողության տակ՝ առանց ռազմական դիմադրության։ Այսինքն՝ բանակը ոչ միայն դրսում չգործեց, այլև ներսում չպաշտպանեց»։

Եթե այս ամենը փորձես բացատրել խաղաղասիրությամբ, ապա կասեմ, որ դա ոչ թե խաղաղասիրություն էր, այլ անգործության ու թուլության արդյունք։ Դու  անգամ մի ջոկատ չես կարող ստեղծել, ու՜ր մնաց բանակ․․․ Փաստը աչքներիս առաջ է․ Արցախը ամբողջությամբ հանձնվեց, հայաթափվեց։ Ասում ես մերը չէր։ Հայաստանի սուվերեն տարածքների  մի մասը անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դրա՞նք էլ մերը չէր։  Հիմա Ադրբեջանի քիմքով  ի՞նչ պաշտպանունակ բանակ ես ստեղծում։ Դու  անգամ մի ջոկատ չես կարող ստեղծել, ու՜ր մնաց բանակ․․․ «Կլուբնիչնի բանակիդ» մուխը մինչև հիմա քթներիս մեջ է, դուրս չի գալիս․․․ Հանձնելուց հետո՝ ո՞ւր մնաց «պաշտպանունակ բանակը»։ Մինչ օրս մենք տեսնում ենք, որ իշխանության ներկայացված «պաշտպանունակությունը» հաճախ սահմանափակվում է սեփական աթոռը ու դիրքը պահպանելու փորձով. պետության բոլոր ռեսուրսները հաճախ ծախսվում են ոչ թե մեր երկրի  ու մարդկանց պաշտպանության, այլ քաղաքական դիրքեր պահպանելու վրա։ Ուստի հարցը մնում է բաց. ո՞րն է այն բանակը, որը պաշտպանում է երկիրը, եթե անգամ մի ջոկատ չեն կարողանում ձևավորել։ Դուք բանակ եք  ստեղծում բառերով, ոչ թե գործով։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image