Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։
Նիստին դատավորը հայտնեց, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի կողմից դատարան է մուտք արվել դիմում՝ ՌԴ մեկնելու թույլտվության վերաբերյալ, դիմումին կից ներկայացվել է այն հիմնավորող փաստաթղթեր։
Դատարանի հրապարակելուց հետո Յուրի Խաչատուրովի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի առողջական հարցերի վերաբերյալ, որը խնդրեց քննարկել առաջնահերթ եւ դռնփակ կարգով։
Մեղադրողներից Գեւորգ Բաղդասարյանն էլ ասաց, որ իրենք եւս միջնորդություն ունեին, որը պետք է քննարկվեր առաջնահերթ, սակայն իրենք կողմ են, որ Խաչատուրովի առողջական հարցերի քննարկումը տեղի ունենա առաջինը։