Իրավունք

Այսօր հայտնաբերվածներն Աջափնյակի սկանդալային սպանության մասնակիցներն են

Այսօր հայտնաբերվածներն Աջափնյակի սկանդալային սպանության մասնակիցներն են

Ներքին գործերի նախարարությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ հուլիսի 15-ի վաղ առավոտյան Լոռու մարզի Շնող գյուղում հայտնաբերվել և ձերբակալվել են Երևանի 39-ամյա և Շիրակի մարզի 31-ամյա երկու բնակիչ։ Նրանք հետախուզվում էին սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքներով, իսկ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված էր կալանքը։

Մեզ հաջողվեց պարզել, որ խոսքը վերաբերում է 2026 թվականի փետրվարի 18-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների քրեական գործին։

Հիշեցնենք, որ այդ օրը կրակոցների հետևանքով զոհվել էր 45-ամյա երգիչ Արսեն Վարդանյանը, ևս մի քանի մարդ ստացել էին հրազենային վնասվածքներ։ Ըստ նախնական տվյալների՝ միջադեպը ծագել էր անձնական հարաբերությունների շուրջ վեճի հետևանքով և վերածվել զինված բախման։

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ գործի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 17 անձի նկատմամբ, իսկ Արսեն Վարդանյանին սպանած անձը դեռևս չէր հայտնաբերվել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image