Էքսկլյուզիվ

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանին ճիշտ չեն հասկացե՞լ

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանին ճիշտ չեն հասկացե՞լ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ օրերս կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե Ադրբեջանը հրաժարվում է բանակցային բոլոր հարթակներից։ «Մենք տեսնում ենք, որ մեր կառուցողականությունը երբեմն նույնկերպ չի արտացոլվում մեր հարեւանների վարքագծում։ Մենք ներգրավված ենք եղել բանակցություններում, ի թիվս այլոց, նաեւ Եվրոպական Միության աջակցությամբ, եւ ներկայումս տեսնում ենք, որ Ադրբեջանը, ցավոք, հրաժարվում է վերսկսել բանակցությունները գոյություն ունեցող հարթակներում»,- նշել է նա:

Տպավորություն է, որ Ալիեւը մերժում է թե՛ ռուսական, թե՛ արեւմտյան հարթակները։ Մինչդեռ, ԱԳՆ մեր աղբյուրների պնդմամբ, խոսքը միայն եվրոպական հարթակների մասին է, եւ Միրզոյանն այդ մասին, ըստ երեւույթին, ավելի պարզ կխոսի իր այսօրվա ասուլիսում։ Բանն այն է, որ մի քանի օր առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ասուլիսում հայտարարեց, որ Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի միջնորդությամբ խաղաղության պայմանագիր ստորագրել, եւ այս հայտարարությանը պաշտոնական Բաքուն չի հակադարձել, որեւէ առարկություն չի հայտնել։

Լրահոս

Ամենաընթերցված

Սա դեռ սկիզբն է

Սա դեռ սկիզբն է

Դուք նկատեցի՞ք` ինչ արագությամբ, հենց հունիսի 8-ին, Երեւանի փողոցներից անհետացան կանաչապատման եւ սան...

1 օր ջուր չի լինելու

1 օր ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 1» ջրատարի վթարվ...

×
Gallery Image