Հասարակություն

Կադաստրի թուղթն ունեմ, մի շաբաթ առաջ էլ 305 հազար գույքահարկ եմ վճարել, այսօր եկել են, որ քանդեն

Կադաստրի թուղթն ունեմ, մի շաբաթ առաջ էլ 305 հազար գույքահարկ եմ վճարել, այսօր եկել են, որ քանդեն

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները այսօր քանդման աշխատանքներ էին իրականացնում Գարեգին Հովսեփյան 50 հասցեում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկազ Հակոբյանի կողմից շուրջ 30 տարի տնօրինած այգու տարածքում։ Հողամասը Կադաստրի կոմիտեի կողմից չափագրվել է դեռ 2013թ-ին, Հակոբյանը ամիսներ առաջ քաղաքապետարան էր դիմել տարածքի սեփականության վկայականի ստացման համար, և այս դիմումին պատասխան դեռ չի ստացել՝ ո՛չ մերժել են, ո՛չ հաստատել։ Անգամ մեկ շաբաթ առաջ հողի համար 305 հազար դրամ գույքահարկ է վճարել։

Իսկ այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանից զանգել են ու հայտնել, որ պետք է այգու ցանկապատը ապամոնտաժեն։ Քանդման աշխատանքները կիսատ էր մնացել, քանի որ տեխնիկան, որով իրականացնում էին քանդումը փչացել էր և սպասում էին նոր տեխնիկայի։

Մեզ հետ զրույցում Հայկազ Հակոբյանը չբացառեց, որ քաղաքապետարանի կողմից նման որոշման պատճառ կարող է լինել կից կառուցվող բազմահարկ շենքը, որի շինավարտի ակտի համար միգուցե խանգարում է այգին։

Մանրամասները՝ տեսանյութում․

Լրահոս

Ամենաընթերցված

Մնում է, որ հրաշք պատահի

Մնում է, որ հրաշք պատահի

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվե...

×
Gallery Image