Այլ

Խորվաթիայի գործող նախագահին ընտրություններում վերընտրվելու համար չի բավականացրել ընդամենը 1% ձայն

Խորվաթիայի գործող նախագահին ընտրություններում վերընտրվելու համար չի բավականացրել ընդամենը 1% ձայն

Խորվաթիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը. չնայած իր հակառակորդների նկատմամբ զգալի առավելությանը՝  գործող նախագահ Զորան Միլանովիչին չի հաջողվել վերընտրվել ընտրությունների առաջին փուլում, գրում է dw.com-ը։

Խորվաթիայի պետական ​​ընտրական հանձնաժողովը գիշերը հրապարակել է բոլոր քվեաթերթիկների հաշվման արդյունքները, որոնց հիման վրա Միլանովիչը ստացել է ձայների 49,09%-ը։ Խորվաթիայի նախագահական ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ է նվազագույնը ձայների 50%-ից ավելին։

Ուստի հունվարի 12-ին երկրում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։

Միլանովիչի մրցակիցը կլինի Դրագան Պրիմորացը, որին աջակցել է ընտրողների 19,35%-ը։  Մյուս թեկնածուները՝ ընդհանուր առմամբ 8 մարդ, չեն ստացել ձայների 10%-ից ավելին։

Լրահոս

Ամենաընթերցված

Չմարսեցին տեղի ունեցածը

Չմարսեցին տեղի ունեցածը

Նախորդ ամիս Արաբկիրում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ ընդհարված բժշկուհի Արփինե Սողոյանի դո...

×
Gallery Image